Հա

Համայնք

29/01/2019 - 14:05

Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ նշւեց ՀՀ Բանակի 27-ամեակը

Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հայաստանի Հանրապետութեան Բանակի օրը՝ յունւարի 28-ը նշւում է ոչ միայն Հայաստանում, այլեւ իւրաքանչիւր երկրում, ուր ՀՀ-ն ունի դեսպանատուն եւ պաշտօնական ներկայացուցչութիւն:

Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, երէկ յունւարի 28-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում նւիրւած ՀՀ Բանակի կազմաւորման 27-ամեակին:

Հայաստանի եւ Իրանի պետական հիմներով սկսւեց միջոցառումը, որին մասնակցում էին Իրանի Իսլ. Հանրապետութեան պետական գերատեսչութիւնների եւ զինւած ուժերի տարբեր միաւորների ներկայացուցիչներ, Իրանում օտարերկրեայ դիւանագիտական եւ ռազմադիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչներ, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Իրանում Հայ կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր առաջնորդները Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելոյթներով հանդէս եկան Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը եւ դեսպանութեան ռազմական կցորդ գնդապետ Արթուր Ազնաւուրեանը: Ելոյթներում ողջոյնի խօսքեր հնչեցին ՀՀ Բանակի 27-ամեակի առիթով եւ նրանց խօսքերում ընդգծւեց բանակի մարտունակութիւնը երկրի անվտանգութիւնը ապահովելու կարեւորութիւնը: Իր ելոյթի ընթացքում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը նշեց. «Վերջին 30 տարիները լինելով մեր ազատագրական պայքարի, Հայաստանի Հանրապետութեան կերտման, Արցախի ազատութեան եւ անկախութեան կերտման համար կարեւորագոյն ժամանակաշրջան, այդ նոյն ժամանակաշրջանը իր ծագմամբ, իր ստեղծմամբ պարտական է մեր ամբողջ ժողովրդին, նաեւ պարտական է իր փառապանծ բանակին, միաժամանակ բանակն է կերտել այդ անկախութիւնը, այդ անվտանգութիւնը եւ խաղաղութիւնը մեզ համար թէ Հայաստանում թէ Արցախում: Բանակը մեր շնորհակալութեան, մեր հպարտութեան եւ յաջողութեան, մեր առաջընթացի, մեր զարգացման երաշխիքն է ու առհաւատչեան, դրա համար ձեր ներկայութեամբ ես ուզում եմ շնորհաւորել մեզ բոլորիս մեր փառապանծ բանակի տարեդարձի կապակցութեամբ, ցանկանում եմ մեր հայրենիքին, մեր ողջ ժողովրդին յաջողութիւններ, առաջընթաց եւ զարգացում: Մենք պատրաստ ենք պատերազմի, բայց առաջին հերթին մենք երազում ենք խաղաղութեան մասին, ինչպէս ողջ աշխարհում, այնպէս էլ մեր տարածաշրջանում»:

ՀՀ դեսպանութեան կցորդ գնդապետ Արթուր Ազնաւուրեանն ողջունելով Հայոց Բանակի 27-ամեակը եւ հիւրերի ներկայութիւնը ընդգծեց, որ ՀՀ Բանակի կազմաւորումը երաշխիքն է ՀՀ պետականութեան անվտանգութեան եւ առաջին իսկ օրւանից այն դիմագրաւեց թշնամու յարձակումը Արցախում եւ յաջողութեամբ ու յաղթական դուրս եկաւ եւ յաղթական ոգին նոյնն էր 2016-ի Ապրիլեան քառօրեային:

Յատկանշական է, որ միջոցառումը զուգորդւած էր գեղարւեստական կատարումներով, որտեղ հայկական խրոխտ պարով ելոյթ ունեցան «Ակունք» պարախմբի սաները, ղեկավարութեամբ Կարինէ Մանուչերեանի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։