Հա

Համայնք

02/02/2019 - 14:30

Թեհրանի հայ համայնքը յարգանքի տուրք մատուցեց Էմամ Խոմէյնիի յիշատակին

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի միջոցառումները մեկնարկեցին ուրբաթ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, ներկայութեամբ Իրանի պետական այրերի, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոծ բազմութեան:

«ԱԼԻՔ» - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի եւ «Ֆաջր»-ի տասնօրեակի միջոցառումները մեկնարկեցին ուրբաթ առաւօտեան, Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի դամբարանում, ներկայութեամբ Իրանի պետական այրերի, Իրանում կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների եւ հոծ բազմութեան:

Այդ առիթով երէկ՝ ուրբաթ, փետրւարի 1-ի առաւօտեան՝ Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու շրջափակից մի պատւիրակութիւն, որին անդամակցում էին՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանը, եկեղեցական խորհուրդների եւ ազգային մարմինների ներկայացուցիչներ մեկնելով՝ հանգուցեալ էմամ Խոմէյնիի դամբարան մասնակից դարձան օրւայ արարողութեանը:

Միջոցառումը մեկնարկեց առաւօտեան ժամը 9:27:30, այսինքը ճիշտ այն ժամին, երբ իրանական 1357 թւականին էմամ Խոմէյնիի օդանաւը վայրէջք կատարեց Թեհրանի «Մեհրաբադ» օդանաւակայանում եւ Իսլ. Յեղափոխութեան հիմնադիրը Իրան մուտք գործեց:

Երէկւայ ծրագրի բանախօսն էր Առաջնորդութեան Բանիմացների խորհրդի նախագահ այաթ. Ջանաթին:

Յարակից լուրեր

  • Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին
    Յարգանքի տուրք`Արթուր Մկրտչեանի յիշատակին

    Փետրւարի 16-ին լրացել էր Արթուր Մկրտչեանի ծննդեան 60-ամեակը: ԼՂՀ Գերագոյն խորհրդի առաջին նախագահի 60-ամեակին նւիրւած մի շարք միջոցառումներ կայանալու են այսօր՝ փետրւարի 18-ին:

  • Կառավարութիւնը յարգել է Էմամ Խոմէյնիի յիշատակը
    Կառավարութիւնը յարգել է Էմամ Խոմէյնիի յիշատակը

    Իսլ. յեղափոխութեան 40-րդ տարեդարձի առիթով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եւ կառավարութեան անդամներն այսօր՝ առաւօտեան այցելել են Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարան, եւ յարգել են նրա յիշատակը:

  • Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին
    Իսլ. յեղափոխութեան առաջնորդն այցելել է Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին

    Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-րդ տարեդարձի նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին այսօր՝ առաւօտեան այցելել է Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ Էմամ Խոմէյնիի դամբարան եւ նահատակների շիրիմներին:

  • Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...
    Հանդիպումները կայացան. այժմ խօսքերը գործնականացնելու ժամանակն է...

    Յարգելի ընթերցող, ինչպէս անցնող շաբաթւայ ընթացքում մեր թղթակցութիւնների ընդմիջից ներկայացրինք, կայացան թեհրանահայ համայնքի եռեակ հայաշատ քաղաքամասերի քաղաքացիների հետ Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի միջեւ անմիջական հանդիպում-քննարկումները:

  • Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում
    Հասարակական կարծիքի դերը առկայ տնտեսա-քաղաքական գործընթացներում

    Հասարակական կարծիքի դրսեւորումը առողջ հասարակական կեանքի ցուցանիշ է եւ սա փաստ է, որը գործնականօրէն ապացուցւած է: Այս մասին բազմիցս խօսել ենք մեր էջերում: Այսօր այդ խօսքի շեշտադրումը օրւայ հրամայական է ու ընթերցողը այսուհետեւ աւելի շատ կը մասնակցի քննարկումների եւ կը զգայ համայնքային- հասարակական հարցերի աւելի լայն անդրադարձների արծարծումը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։