Հա

Համայնք

02/02/2019 - 14:40

Կայացաւ՝ «21-րդ դարի երիտասարդութիւնը, միութիւնը, դպրոցն ու...» «Թոք-Շոու»-ն

Ուրբաթ, փետրւարի 1-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ «21-րդ դարի երիտասարդն ու հասարակութիւնը, միութիւնը, դպրոցն ու...» խորագիրը կրող կլոր սեղան՝ «Թոք-շոու»-ն:

«ԱԼԻՔ» - Ուրբաթ, փետրւարի 1-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ «21-րդ դարի երիտասարդն ու հասարակութիւնը, միութիւնը, դպրոցն ու...» խորագիրը կրող կլոր սեղան՝ «Թոք-շոու»-ն:

«ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնած այս միջոցառումը կայացաւ թեհրանահայ միութիւնների՝ «Սիփան»-ի, «Բարեգործական»-ի, «Համալսարանականներ»-ի, «Յովնան Դաւթեան»-ի, ինչպէս նաեւ «ՌԵՄ»-ի համագործակցութեամբ ու անմիջական մասնակցութեամբ:

 «Թոք-շոու»-ն սկսւեց տաղաւար հրաւիրւած փորձառու եւ վարչական փորձ ունեցող միութենականների միջոցով ծաւալւած զրոյցով, ուր քննարկւեցին միութիւնների առաքելութիւնն ու ծրագրերի իրականացման գործին երիտասարդութեանը ներգրաւելու կարեւորութեան շուրջ հարցեր:

Քննարկումների ընթացքում լսարանի կողմից բարձրացւած՝ ազգային իշխանութեան ոլորտներում երիտասարդութեանը ներգրաւած տեսնելու եւ այդօրինակ խնդիրների շուրջ պարզաբանում տալու համար արտայայտւելու առիթ տրւեց նաեւ Թեհրանի Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերտ Բեգլարեանին:

«Թոք-շոու»-ն միմեանց յաջորդող չորս տարբեր տաղաւարների միջոցով լսարանի հետ միասին քննարկման դրեցին՝ երիտասարդութեանը ազգային կեանքում ներգրաւած տեսնելու, նրանց մօտ միութենական կեանք եւ պատկանելիութիւն հասկացութիւնների սերմանման, ժամանակակից տեխնոլոգիաները՝ երիտասարդներին միութիւն տանող ճանապարհի խթանիչ միջոց համարելու, եւ որ կարեւորն է, միութիւններում երիտասարդութեանը վանող երեւոյթների ախտաճանաչման հարցեր:

Լսարանն այս ընթացքում առիթ ունեցաւ նաեւ ծանօթանալու «ՀՈՒՍԿ» հաստատութեան ծաւալած աշխատանքներին ու նպատակներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։