Հա

Համայնք

03/02/2019 - 08:40

Առաջնորդ Սրբազանը մասնակցում է Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին, 21-24 յունւար 2019 Աթշանէ ասորիների պատրիարքարանում

Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

Ինչպէս նախօրօք յայտնած էինք թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան յունւարի 21-24 2019-ին Լիբանանում մասնակցեց Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան ժողովին, որը գումարւեց Ասորի Ուղղափառ եկեղեցու պատրիարքարանում Աթշանէ հիւրընկալութեամբ Ասորի եկեղեցու հոգեւոր պետ նորին սրբութիւն Մար Աֆրամ Բ. Պատրիարքի։

Միջին Արեւելքի Եկեղեցների խորհուրդը ընդգրկում է Միջին Արեւելքի Եկեղեցական չորս ընտանիքները՝ Արեւելեան Ուղղափառ ոչ քաղկեդոնական, Արեւելեան Ուղղափառ քաղկեդոնական, Կաթոլիկ եւ Աւետարանական եկեղեցիները։ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը սոյն խորհրդի կազմութեան թւականից (1974) ի վեր իր գործօն մասնակցութիւնն է ունեցել եւ ունենում է եկեղեցական այս կարեւոր խորհրդի մէջ։ Այսօր էլ մեր Աթոռը երկու ներկայացուցիչներով մասնակցում է այս խորհրդին՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան եւ դոկտ. Ժան Սալմանեան։

Ժողովը իր երկու օրերի վրայ տարածւած աշխատանքով զբաղւեց Գործադիր վարչութեան եւ Ընդհանուր քարտուղարի անցեալ տարւայ իրագործած գործունէութեան քննարկումով, իրագործած նիւթական գործունէութեամբ, ինչպէս նաեւ եկեղեցիների միջեւ իրագործւած միջ-եկեղեցական յարաբերութիւնների ձեռքբերումներով։

Առաջին օրւայ աշխատանքների աւարտին յատուկ արարողութեամբ ոգեկոչւեց յիշատակը նորոգ հանգուցեալ գերաշնորհ Պիշոյի արքեպիսկոպոսի, որ իր կեանքի մեծ մասը նւիրաբերել է միջ-եկեղեցական տեղական, շրջանային եւ միջազգային աշխատանքների եւ որի շնորհիւ սիրւած ու յարգւած Աստւածաբանի համբաւին էր արժանացել, հարկ է աւելացնել, որ սոյն արարողութեան ներկայ գտնւեցին Լիբանանի մօտ պապական պատւիրակը, Մարոնիթ եկեղեցու պետ Բըշարա պատրիարքը Ասորի կաթոլիկ եւ քաղդէացի (քալտանի) եկեղեցիների պետերը՝ Լուիս Ռաֆայէլ Սաքս եւ Ժոզէֆ Գեունան պատրիարքները։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։