Հա

Համայնք

06/02/2019 - 07:50

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի Նոր տարւայ ծրագիր

Չորեքշաբթի, յունւարի 30-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, իրականացաւ արդէն աւանդոյթ դարձած Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն:

Չորեքշաբթի, յունւարի 30-ին, Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, իրականացաւ արդէն աւանդոյթ դարձած Նոր տարւայ առիթով մտերմիկ հանդիպում-հիւրասիրութիւն: 

Ծրագրին ներկայ էին թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, հայոց ազգային դպրոցների տեսուչները, ուսուցիչ-ուհիները,Կրթական խորհրդի յանձնախմբերի անդամները, Թեհրանի Հայ ուսուցիչների միութեան անդամները, Թեհրանի Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների դասախօսները եւ հիւրեր: 

Միջոցառումը յաճոյական եւ զւարճալի ծրագիր էր եւ սկսւեց սեւակեան հրաշալի խօսքերով՝ 

- Բա՛րեւ, -

Անկարելի բան աշխարհում չկա՜յ,

Եթէ աշխարհում իշխում է բարին,

Որ մեր բերանում դարձել է

- Բ ա՛րեւ, - 

Միջոցառման ընթացքում տրւեցին հետաքրքիր հարցեր եւ առաջադրանքներ, անդրադարձ եղաւ Հայաստանի առաջին հանրապետութեան 100–ամեակին, տարբեր հայ մեծանուն գրողներին եւ իրենց ստեղծագործութիւններին, հայրենիքին եւ նրա սահմանները անառիկ պահող զինւորներին: 

Ասմունքի գեղեցիկ կատարումներով հանդէս եկան Այրինա Նորաւեանը, Շարիս Մելքոն Աբգարը եւ Արմենուհի Սինանեանը, իսկ անհատական եւ խմբակային երգերով՝ Նորիկ Ղարաբէգեանը, Հելենա Աղասարեանը եւ Քաթրին Նազարեանը, որոնք էլ աւելի բարձրացրեցին ներկաների տրամադրութիւնը: Առաջադրանքներին եւ հարցերին ճիշտ պատասխանող խումբը ստացաւ պարգեւներ, Կրթական խորհրդի կողմից: 

Այստեղ հաղորդավարը մէջբերեց Աւետիք Իսահակեանի խօսքը՝ «Հզօր է այն ազգը, որ ունի լաւագոյն ուսուցչութիւն։ Ծնողները երեխային տալիս են մարմին, իսկ ուսուցիչը՝ հոգի եւ բարի կամք»: 

Իր խօսքով հանդէս եկաւ Կրթական Խորհրդի ատենապետ` Անէթ Բաղդասարեանը, ով իր խօսքում կարեւորեց Կրթական խորհրդի առանցքային դերը մեր հասարակութեան բարգաւաճման եւ առաջադիմութեան գործում, ինչպէս նաեւ ուսուցիչների աշխատանքն ու նրանց դերը երեխաների կեանքում: Անդրադարձաւ Խորհրդի յանձնախմբերի միջոցով իրականացւող տարբեր ծրագրերին ու աշխատանքներին: Աւելացրեց, որ խորհրդի եւ պատկան յանձնախմբերի կատարած աշխատանքները համայնքին իրազեկելու նպատակով, ստեղծւել է «ԿՐԹԱԿԱՆ ՀԱՆՐԱԿԱՊ» ալիքը՝ https://t.me/joinchat/AAAAAEPbmD0aLXfoZqAVjw, առաջարկելով յղման (link)-ի ակտիւօրէն տարածումը փոխտեսուչների, ուսուցիչների, ծնողական խորհրդի անդամների եւ աշակերտների միջոցով: 

Ամփոփիչ խօսքով հանդէս եկաւ Սրբազան հայրը, իր խօսքի մէջ շեշտը դնելով ուսուցչի աշխատանքի կարեւորութեան եւ մատաղ սերնդի դաստիարակութեան վրայ: Նա մասնաւորապէս անդրադարձաւ հայ զինւորներին, որոնք իրենց կեանքը չեն խնայում հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար, որը բոլորիս պարտաւորեցնում է աւելի հետեւողական լինել մեր լեզուն պահպանելու եւ աշակերտների մէջ առաւել հայրենասիրութիւն սերմանելու գործում: 

Ծրագրի հաղորդավարներն էին Նարինէ Ղարիբեանը եւ Սօսէ Ասլանեանը: 

Կրթական խորհուրդն իր յատուկ շնորհակալութիւնն է յայտնում հիւրընկալ՝ «Շանթ» դպրոցի փոխտեսչուհուն, ծնողական խորհրդի անդամներին, Ռեբեկա Վարդանեանին եւ բոլոր օժանդակող անձանց: 

Թ. Հ. Թ. Կրթական խորհուրդ

Յարակից լուրեր

  • Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Հ.Ը. միութեան անդամների հետ
    Կրթական խորհրդի հանդիպումը Հ.Հ.Ը. միութեան անդամների հետ

    Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի անդամները կիրակի, փետրւարի 17-ին, հանդիպեցին Հայ Համալսարանականների ընդհանուր միութեան վարչութեան անդամների հետ։

  • 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց
    8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէնն այցելեց հայոց ազգային «Արարատ» դպրոց

    Սոյն թւականի յունւարի 8-ին, Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով հայոց ազգ. «Արարատ» դպրոց այցելեցին 8-րդ շրջանի կրթադաստիարակչութեան տնօրէն՝ տկն. Զամանը, յարակից բաժինների պատասխանատուներ՝ պրն. Ամիրինեժադը եւ տկն. Դարբանին:

  • Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում
    Նոր տարւայ անդրանիկ ս. պատարագ մատուցւեց Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականի հայոց թեմում՝ ապրող մեր ժողովրդի զաւակները, երկուշաբթի, 31 դեկտեմբեր 2018-ի գիշերւայ ժամը տասներկուսին նոր տարին դիմաւորելուց յետոյ, երեքշաբթի 1 յունւար 2019-ին շտապեցին հայոց եկեղեցիները, Թաւրիզում եւ Ուրմիայում, աղօթքով ու սուրբ պատարագի մասնակցութեամբ սկսելու իրենց տարին:

  • 2019 Նոր տարւայ խանդավառ դիմաւորում՝ Ատրպատականի հայոց թեմում
    2019 Նոր տարւայ խանդավառ դիմաւորում՝ Ատրպատականի հայոց թեմում

    Ատրպատականում ապրող մեր ժողովրդի զաւակները, թեմի տարբեր շրջաններում՝ առաջնորդանիստ Թաւրիզ քաղաքում, Ուրմիայում եւ գիւղերում, Ամանորի առիթով խանդավառ մտերմիկ եւ ժողովրդական հաւաքներ, ինչպէս նաեւ ընտանեկան հաւաքոյթներ կազմակերպեցին, ազգային հարուստ աւանդութիւններով եւ տոհմիկ շնչով նշելու համար 2019 Նոր տարւայ արշալոյսը:

  • Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին հայրական խօսքը՝ Նոր տարուան առիթով
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսին հայրական խօսքը՝ Նոր տարուան առիթով

    Կը գտնուինք Նոր Տարուան սեմին։ 

    Մեր կեանքին մէջ նոր տարին հանգրուան մըն է՝ ինքնահայեցողութեան ու ինքնաքննութեան ճամբով մեր անձին հետ ըլլալու։ Մեր անձին հետ ըլլալ, կը նշանակէ անցնող օրերուն մեր ապրած կեանքը ու մեր կատարած գործը քննել ու արժեւորել։ Վստահ ենք, որ մեզմէ իւրաքանչիւրը իրագործումներ կատարեց, յաջողութիւններ ունեցաւ, բարիքներ գործեց. միաժամանակ, որպէս անկատար արարածներ, թերացումներ ունեցաւ, սխալներ գործեց։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։