Հա

Համայնք

17/02/2019 - 07:29

«Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախումբը՝ «Արարատ»-ում

Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը՝ նւիրւած Իրանի Իսլամական Յեղափոխութեան 40-ամեակին, տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս, երգահան ու խմբավար Սերժիկ Միրզայեանը: Նա Թեհրանի «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախմբի  ու նւագախմի ղեկավարն է:

Երէցների միութեան 2019-ի առաջին ամսական հանդիպումը՝ նւիրւած Իրանի Իսլամական Յեղափոխութեան 40-ամեակին, տեղի ունեցաւ փետրւարի 4-ին, «Վաչիկ Ղարաբեգեան» սրահում: Հրաւիրւած էր երիտասարդ երաժիշտ, համալսարանի դասախօս, երգահան ու խմբավար Սերժիկ Միրզայեանը: Նա Թեհրանի «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախմբի  ու նւագախմի ղեկավարն է:

Նախ ցուցադրւեցին զոյգ խմբերի կատարումներից կարճ տեսանիւթեր, ապա Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Զովէլեանը ներկայացրեց խմբավար Սերժիկ Միրզայեանի ամփոփ կենսագրականը, որից յետոյ հրաւիրեց նրան ամբիոնի մօտ ու ներկայացրեց դահլիճին: Սերժիկ Միրզայեանը ի պատասխան իրեն ուղղւած հարցումին, ասաց՝ իր երաժշտութեան հիմնական թեման մինոր է՝ կոպիտ, բողոք  ներկայացնող, որի ակունքը հայոց վշտալի անցեալում պիտի փնտռել, այն արհաւիրքներում, որոնցից անցել է հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքին: Կան նաեւ մայրական սէր, բնապատկերներ, որոնք իր մանկութիւնից են սկիզբ առնում:

Սրահում ներկայ էին խմբավարի կազմած երգչախմբի անդամներից 60-ի հասնող անդամներ:

Կարճ զրոյցից յետոյ, երգչախումբը բեմ բարձրանալով, կատարեց երկու պարսկերէն հայրենասիրական ու չորս հայերէն երգեր: Հայերէն երգերի երաժշտութիւնը պատկանում էր խմբավար Սերժիկ Միրզայեանին, իսկ խօսքերը՝ Ծաղկանուշ Ծատուրեանին:

Ներկաների համար միանգամայն անակնկալ էր այդ հանդիպումը՝ մի խոստումնալից երաժշտի հետ, ով շնորհիւ իր բնատուր տաղանդի ու տարիների անխոնջ աշխատանքի, հնչեցնում է հայ երգը պարսկալեզու երգիչների շուրթերից ու բարձր պահում հայ անունը:

Երգչախմբի կատարման աւարտին, խմբավար Սերժիկ Միրզայեանը շնորհակալական խօսք ուղղեց «Արարատ» կազմակերպութեանն ու Երէցների միութեանը՝ տրւած առիթի համար եւ ցաւով արտայայտեց այն մասին, որ տարիների ընթացքին չստացւեց այնպէս, որ ինքը հայկական միութեան մէջ յաջողի խումբ կազմել: Նա ասաց, որ այդ երգերը 18-25 տարեկանում է գրել եւ ցանկացել է այն հնչեցնել հայերի միջոցով:  «Այսօր առաջին անգամն է, որ այն լսում էր հայ հանդիսականը»,- յաւելեց նա:

Ծրագրի յաջորդ բաժինը յատկացւած էր ընդունելութեան, որ ինչպէս միշտ հաճելի մթնոլորտ ու միմեանց հետ շփման առիթներ է ստեղծում: Միութենականների եւ հիւրերի հետ միասին, հիւրընկալւեցին նաեւ երգչախմբի անդամները: Նշւեցին նաեւ միութենականների  տարեդարձները:

Նիւթը Հանրութեան հետ կապին յանձնեց ընկեր Էդւարդ Յարութիւնեանը

ԵՐԳԱՀԱՆ, ԽՄԲԱՎԱՐ ՍԵՐԺԻԿ  ՄԻՐԶԱՅԵԱՆ

Սերժիկ Միրզայեանը ծնւել է 1971 թւականին, Թեհրանում՝ արւեստասէր մի ընտանիքում: Նա փոքր տարիքից երգելով ընտանեկան խնճոյքներում, ի յայտ բերեց իր երաժշտական ձիրքն ու ընդունակութիւնը: Ծնողների, յատկապէս մօր քաջալերանքով, 10  տարեկանից սկսում է դաշնամուրի պարապմունքներ, 16 տարեկանում անդամակցում  է Հայ ուսումնաիրաց «Չհարմահալ» միութեան «Ուրարտու» երգչախմբին՝ Ժորա Մինասեանի ղեկավարութեամբ: Քանի որ երգչախմի դաշնակահար Անդրէ Արզումանեանը բազմազբաղ լինելով չէր կարողանում կանոնաւոր կերպով մասնակցել փորձերին, երգչախմբի ղեկավարը այդ պարտականութիւնը յանձնում է պատանի Սերժիկին:

Սերժիկ Միրզայեանը երախտագիտութեամբ է յիշում Ժորա Մինասեանին, ով նկատելով իր ունակութիւնները առիթ տւեց իրեն զարգանալու, անգամ իր յօրինած երգերը բեմահարթակից հնչեցնելու հնարաւորութիւն ունեցաւ: Փաստօրէն Ժորա Մինասեանը ճանապարհ հարթեց երաժշտութեան ասպարէզին նւիրւելու ձգտող պատանու համար: Նա ցանկանում էր երաժշտական ասպարէզում բարձրագոյն ուսում ստանալ Հայաստանում, սակայն նորանկախ Հայաստանում առկայ դժւարութիւնները խանգարեցին նրան, եւ նա  շարունակեց Իրանում:

Սերժիկը վեց տարի շարունակ մասնակցեց «Ուրարտու» երգչախմբին, մէկ տարի՝ Հ.Մ.Ա.Կ.-ի «Սեւան» երգչախմբին՝ Գուրգէն Մովսիսեանի ղեկավարութեամբ, երկու տարի՝ «Նարեկ» երգչախմին, Տիգրան Սուքիասեանի ղեկավարութեամբ ու մէկ տարի՝ «Ներսէս Շնորհալի» երգչախմին՝ Հրաչուհի Մակարեանի ղեկավարութեամբ: Այսպէս, տարբեր երգչախմբերում երգելով ու տարիների փորձառութեամբ օժտւած լինելով,  երիտասարդ Սերժիկ Միրզայեանը ձգտում է իր ուրոյն երգչախումը կազմել: Նա  բանակցում է  «Արասբարան» մշակութային կենտրոնի տնօրինութեան հետ եւ համաձայնութեան գալով, 2006 թւականին կազմում է 70 հոգուց կազմւած «Արասբարան» մշակութային կենտրոնի երգչախումբը: Յաջորդ տարի նոյն կենտրոնում կազմում է 50 նւագիչներից բաղկացած նւագախումբ՝ ժողովրդական ու դասական երաժշտական ելոյթների համար:

2017-ի յուլիսին, «Արասբարան» մշակութային կենտրոնի նւագախումբն ու երգչախումբը՝ Սերժիկ Միրզայեանի ղեկավարութեամբ, ելոյթ ունեցան Թեհրանի «Վահդաթ» դահլիճում՝ կատարելով իր իսկ գրի առած երաժշտական գործերը: Նա յուսով է մօտ ապագայում առիթ ունենայ իր կատարումներով ելոյթ ունենալ թէ՛ այլ դահլիճներում, եւ թէ յատկապէս Հայաստանում:

Սերժիկ Միրզայեանը գրել է շուրջ 90 երգ՝ երգչախմբի համար, մեծ մասամբ հայ բանաստեղծների խօսքերով, որոնք արտայայտում են հայոց վիշտը, մօր սէրը, հայրենասիրութիւն, բնութեան նկարագրութիւններ, ազգային զգացմունքներ,  բողոք եւ ընդվզում: Նրա կատարումները ընդգրկում են ե՛ւ դասական երաժշտութիւն, ե՛ւ տարեր ժողովուրդների ու Իրանի տարբեր շրջանների ժողովրդական  երգեր:

Երեք տասնամեակ ներգրաււած լինելով երգի ու երաժշտութեան, երգչախմբի ու նւագախմբի ղեկավարման ոլորտներում,  Սերժիկ Միրզայեանը իր հաստասուն տեղն է գտել իրանահայ եւ իրանական արւեստի ոլորտներում. նա դասաւանդում է համալսարանում, միաժամանակ զբաղւում է դաշնամուրի, երգեցողութեան ու երաժշտութեան ուսուցմամբ:

Օգտագործւած աղբիւր՝

«Պայման» եռամսեայ պարբերական, թիւ 83 (գարուն 2018)

Հ.Մ.«Արարատ»Կ.

 

Յարակից լուրեր

  • Ընտանեկան մարզանքի օր՝ «Արարատ» մարզաւանում
    Ընտանեկան մարզանքի օր՝ «Արարատ» մարզաւանում

    Ուրբաթ, յուլիսի 26-ի առաւօտեան ժամը 8:00-ին տեղի ունեցաւ Մարզական եւ Երէցների միութիւնների միասնական աշխատանքը՝ «Ընտանեկան մարզանքի օր» խորագրով նւիրւած՝ Խանասորի արշաւանքի 122-ամեակին:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպում
    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպում

    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

  • Շնորհակալական թէյասեղան
    Շնորհակալական թէյասեղան

    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան վարչութեան հրաւէրով ուրբաթ, յունիսի 7-ին ժամը 4:30-ին մարզաւանում տեղի ունեցաւ Համբարձման դաշտահանդէսի եւ Մայիս 28-ի 101-ամեակի տօնակատարութիւնների համար կազմակերպւած շնորհակալական թէյասեղան:

  • Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը
    Երէցների միութեան մայիս ամսի հանդիպումը

    Երկուշաբթի, մայիսի 6-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը:

  • Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"
    Նորոգ հանգուցեալ ընկեր Նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"

    Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Երէցների միութեան նախաձեռնութեամբ՝ 2018 թ. հինգշաբթի նոյ. 22-ի ժամը 19:00-ին մարզաւանի «Շահբազեան» սրահում, տեղի ունեցաւ Արարատի վաստակաւոր անդամ, աշխատանքը Սկաուտականով սկսած, Աւագ խմբապետի  աստիճանի արժանացած ու Սկաուտապետ դարձած, երէցների միութեան անդամ ,եօթ շրջանների Կենտրոնական վարչութեան անդամ ու նախագահ, բազում յանձնախմբերի և մարմինների,Մարզական միութեան երկու շրջանների նախագահ, ազգային կառոյցներում պատասխանատու հանգամանքներ զբաղեցրած, 14 տարիներ Թեհրանի Թեմի Պատգամաւոր  և մինչև կենդանութեան վերջին պահ ուղեգծային յանձնախմբի նախագահի հանգամանքը ստանձնած՝ նորոգ հանգուցեալ ընկեր նիկոլա Ջաղարբէգեանի "Յարգանքի օր"-ը։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։