Հա

Համայնք

17/02/2019 - 14:34

Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ Կայացաւ մշակութային փառատօնի ասմունքի մրցութիւնը

Արդէն 14 տարի է ինչ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւում է Մշակութային փառատօն, որի հիմնական նպատակն է նոր սերնդին առնչակից պահել հայկական մշակոյթին:

«ԱԼԻՔ»- Արդէն 14 տարի է ինչ Թ.Հ.Թ. Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի նախաձեռնութեամբ կազմակերպւում է Մշակութային փառատօն, որի հիմնական նպատակն է նոր սերնդին առնչակից պահել հայկական մշակոյթին:

Յիշեալ փառատօնը իւրաքանչիւր տարի կազմակերպւում է հետեւեալ բնագաւառներում՝ երաժշտական գործիքներ, երգ եւ ասմունքային կատարումներ:

Ասմունքի մրցութիւնը տեղի ունեցաւ ուրբաթ,  փետրւարի 15-ին՝ «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, երաժշտական գործիքների մրցութիւնը տեղի է ունենալու փետրւարի 22-ին դարձեալ «Արարատ» մարզաւանում, իսկ երգինը՝ փետրւարի 28-ին Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան յարկի տակ: Մշակութային փառատօնին իրենց մասնակցութիւնն են բերել հայոց դպրոցների եւ ուրբաթօրեայ դասընթացներ յաճախող շուրջ 314 աշակերտ-աշակերտուհիներ, որոնցից 173-ը՝ ասմունքի, 114-ը՝ երաժշտական գործիքների եւ 27-ը՝ երգի բաժնում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։