Հա

Համայնք

03/03/2019 - 10:40

Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում

Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։  

Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։ 

Պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս Առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: 

Սրբազան Հայրը բացատրելով Ս. Ղեւոնդի տօնի մասին ասաց. «Մի Խումբ հոգեւորականներ, ընդհանուր 7 հոգի, նահատակւեցին իրենց քրիստոնէական հաւատքի համար. խումբը իրենց աւագի՝ Ս. Ղեւոնդի անունով, կոչւեց Ղեւոնդեաց քահանայից, որովհետեւ Ղեւոնդ Երէցը, որպէս աշակերտը Ս. Մեսրոպ Մաշտոցի եւ Ս. Սահակ Հայրապետի, նախանձախնդրօրէն եւ յանձնառու կերպով իր քրիստոնէական հաւատքի պաշտպանութեան համար ամէն զոհողութիւն յանձն է առել»: «Մատենագէտներն ասում են, որ Վարդանաց ճակատարմարտի ոգին եւ հոգին Ղեւոնդ Երէցն էր»,- յաւելեց Սրբազան Հայրը: 

Ապա շարունակելով ասաց. «Հաւատքն ինչպէս Պօղոս Առաքեալն է սահմանում, նշանակում է վստահ լինել այն բաների, որոնց հանդէպ մենք յոյս ունենք: Եւ համոզւած լինենք այն բաներին, որոնք չեն տեսնւում: Շատ բաներ մենք չենք տեսնում, բայց հաւատում ենք: Հաւատքը Աստծու գոյութեան երաշխիքն է: Երբ հաւատքով ենք լցւած, դա նշանակում է, որ մենք վայելում ենք Աստծու ներկայութիւնը եւ այդ ներկայութիւնը մեզ զօրացնում եւ ամրապնդում է»: 

Ապա դիմելով քահանաներին շարոնակեց՝ «Մենք բոլորս որպէս եկեղեցու անդամներ եւ սպասաւորներ, որեւէ մէկից աւելի կոչւած ենք հաւատքով, յանձնառութեամբ, պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ փորձելու եւ աշխատելու Աստծու հովանում եւ իր առաջնորդութեամբ: Ինչպէս Ներսէս Շնորհալին է ասում՝ դուք մեր ժողովրդի կեանքում լոյս եւ ճրագ պիտի լինէք, որպէսզի իրենց կեանքը եւ ճանապարհը լուսաւորէք»: «Մենք որպէս քահանաներ, կոչւած ենք քրիստոնէական եկեղեցու նահատակների կեանքը որպէս օրինակ վերցնելու մեր գործելակերպի եւ առաքելութեան իրագործման մէջ: Ժողովրդի խնամատարութիւնը, որ մեր վզին է, լաւագոյն կերպով պիտի կատարենք եւ նրանց Աստծուն ու եկեղեցուն պիտի առաջնորդենք»: 

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը, Հ. Բ. Ը. միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, ի պատիւ քահանաների: Ներկայ էին քահանայ հայրերն ու եկեղեցական խորհրդների ներկայացուցիչները: 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։