Հա

Համայնք

09/03/2019 - 15:00

Նախաձեռնութեամբ՝ «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի՝ եզրափակւեց ՀՀ 100-ամեակին նւիրւած առաջին «Ռաք փառատօնը»

Չորեքշաբթի եւ հինգշաբթի, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում ներկայ հանդիսատեսը ականատես եղաւ համայնքի առաջին «ՌԱՔ ՓԱՌԱՏՕՆ»-ի իրականացմանը, որտեղ թւով «մեթալ» ժանրի տարբեր ուղղութիւններով հանդէս եկող չորս՝ «Սթորմբոռն» (սիմֆոնիկ մեթալ), «Անդորր» (սիմֆոնիկ մեթալ), «HMP» «Հեւի մեթալ), եւ «Աւարայր» ( բլաք-մեթալ) խմբերի կատարմամբ ներկայացւեց աւելի քան 35 ռաք-մեթալ ժանրի երգեր ու համարներ:

«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի եւ հինգշաբթի, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում ներկայ հանդիսատեսը ականատես եղաւ համայնքի առաջին «ՌԱՔ ՓԱՌԱՏՕՆ»-ի իրականացմանը, որտեղ թւով «մեթալ» ժանրի տարբեր ուղղութիւններով հանդէս եկող չորս՝ «Սթորմբոռն» (սիմֆոնիկ մեթալ), «Անդորր» (սիմֆոնիկ մեթալ), «HMP» «Հեւի մեթալ), եւ «Աւարայր» ( բլաք-մեթալ) խմբերի կատարմամբ ներկայացւեց աւելի քան 35 ռաք-մեթալ ժանրի երգեր ու համարներ:

Փառատօնը կրում էր բարեգործական բնոյթ, որից գոյացած գումարը փոխանցւեց նոյն դպրոցի հաշւեհամարին:

Նախաձեռնող կողմը «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհուրդն էր, որին իր համագործակցութեան ձեռքն էր մեկնել Հայաստանի Առաջին Հանրապետութեան 100-ամեակի միջոցառումները համակարգող Թեհրանի յանձնախումբը:

Փառատօնի երկրորդ օրւայ առաջին հատւածում բեմ դուրս եկաւ «HMP»-ն: Խումբը դեռ չի հասցրել ձեւաւորւել որպէս մնայուն մեթալ-բենդ: Այն նախագիծ է, որը ձեւաւորւում է առիթից առիթ: Խմբի կատարմամբ հնչեցին Metallica-ից, Iced Earth-ից, Motorhead-ից, եւ այլ խմբերից համարներ, որտեղ տղաները աչքի ընկան իրենց կատարողական հմուտ կարողութիւններով:

Երկրորդ հատւածում բեմ բարձրացաւ «Աւարայր» խումբը, որն յայտնի է իր հեղինակած ու գրած երգերի կատարումներով: «Աւարայր»-ը կատարեց նաեւ Եղիշէ Չարենցի ստեղծագործութիւններից մէկի բառերով մշակւած համարը՝ «Վահագն»-ը:

Յատկանշական է, որ փառատօնի եզրափակիչ օրւայ լսարանին էին միացել Իրանի հեւի մեթալ անւանի «Գերեհ» բենդի գիթառիստներ՝ Անդրէ Խաչիկեանն ու Սոհէյլ Զառինքելքը, որոնք շատ բարձր գնահատելով կատարողների հմտութիւնը, առհասարակ նման փառատօնի կազմակերպումը, որակեցին յաջողութիւն իրանահայ երաժշտութեան պատմութեան ասպարէզում:

Փառատօնի ընթացքում Նարեկ Աւետեանի միջոցով ներկայացւեց մեթալ ժանրի ստեղծման պատմութիւնն ու էութիւնը:

Համերգից առաջ բոլոր խմբերի անունից կազմակերպիչներին յանձնւեց նոյն առիթով պատրաստւած մի յուշանւէր:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։