Հա

Համայնք

14/03/2019 - 08:30

Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնած 43-րդ Համադպրոցական խաղերի մասին

Հինգշաբթի, փետրւարի 15-ին «Արարատ»-ի Հանրութեան հետ կապը հանդիպեց 43-րդ Համադպրոցական խաղերի պատասխանատու՝ ընկեր Անետ Միրբէգեանին:

Տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց, որի ամբողջութիւնը ստորեւ կը ներկայացնենք ընթերցողին:

Հինգշաբթի, փետրւարի 15-ին «Արարատ»-ի Հանրութեան հետ կապը հանդիպեց 43-րդ Համադպրոցական խաղերի պատասխանատու՝ ընկեր Անետ Միրբէգեանին:

Տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց, որի ամբողջութիւնը ստորեւ կը ներկայացնենք ընթերցողին:

 

- Խնդրեմ ներկայացնել Ձեզ եւ ձեր միութենական անցեալը:

- Անետ Միրբէգեանն եմ, ծնւել եմ 1974 թ.-ին, 10 տարեկանից «Արարատ»-ի Մարզական միութեան նախ մարմնամարզութեան ապա բասկետբոլի անդամ եմ դարձել:

Սկզբում խաղացել եմ թիւ 2 խմբում եւ ապա փոխանցւել եմ թիւ 1:

Մի առ ժամանակ «Թեհրան»-ի թիմում եմ խաղացել, վնասւածքի պատճառով դադարեցրել եմ փորձերը եւ սկսել եմ աշխատել որպէս յանձնախմբի անդամ:

Այժմ զբաղեցնում եմ Մարզական միութեան վարչութեան անդամի հանգամանքը: 

 

- Խնդրեմ ներկայացնել 43-րդ Համադպրոցական խաղերի անդամակազմին եւ յանձնախմբերին:

- Սկզբում՝ Մարզական միութեան վարչութիւնը, կեանքի կոչեց կորիզ յանձնախմբին ըստ հետեւեալի՝

Անետ Միրբէգեան՝ նախագահ

Կարէն Յովսէփեան՝ փոխ նախագահ

Փաթրիկ Հաթամեան՝ նիւթականի եւ մարզաձեւերի պատասխանատու

Անուշաւան Իսաղուլեան՝ բացման հանդիսութեան պատասխանատու

Ալինա Թադէոսեան՝ քարտուղար եւ գրասենեակի պատասխանատու

Հարմիկ Սարգսեան՝ Մարզական միութեան կապ

Ապա կեանքի կոչեցինք յանձնախմբերին

Բացման յանձնախումբ

Անուշաւան Իսաղուլեան, Մեղմիկ Աբեդի, Անգինէ Բադալեան, Թենի Ամիրեան, Արա Ջահան

Տասնամարտ

Զեփիւռ Ասատրեան, Վարդան Աւանէսեան, Արգին Շահնազարեան, Առլէն Յակոբեան, Ռոնի Բաբախանեան, Արւին Ղարադաղի, Թադէ Ղահրամանի

Ֆուտբոլ

Հենրիկ Պետրոսեան, Թեդի Զոհրաբի, Քլարենս Ահուրի, Սեւադա Նազարի

Հեծանիւ

Կարէն Յովսէփեան, Մարինէ Թահմազեան, Միրօ Թահմազեան, Լիլիան Դաբաղեան, Նարեկ Ալլահեարեան, Արէն Ղազարեան, Սեւան Սարդարեան, Սերօ Եդգարեան

Թենիս

Արմէն Թահմազեան

Սեղանի թէնիս

Արսէն Գէորգեան, Մինելի Գէորգեան

Բասկետբոլ

Արթին Մատթէոսեան, Արբի Գալստեան, Անդրանիկ Իփրանոսեան, Սեւանայ Մուսախանեան, Մինարէ Մորադխանի, Լիա Աբրահամեան, Մեգանուշ Ղարախանի, Անի Աբրահամեան, Բրենդա Մանուկի, Ադենա Փուլադի

Ժայռամագլցում

Արա Ջահանեան, Վարանդ Աւանէսեան, Էրիկ Սադեղի, Րա‎ֆֆ‎ի Զարիֆեան, Սերինէ Բանդարի, Մինէ Մեսրոպեան, Իւետ Թահմազեան, Ալի Միրզայի, Զահրա Ֆարաջի

Թեթեւ ատլետ

Վանիկ Մասիհի Նազարի, Արտաւազդ Նազարեան, Ռոբերտ Գիւլումեան, Քարմէն Ալլահվերդի, Անդրանիկ Փուլադի, Զեփիւռ Ասատրեան, Վարդան Աւանէսեան, Արգին Շահնազարեան

ճատրակ

Գառնիկ Մելիք-Ստեփանեան, Թենի Խաչատրեան, Արամէ Նորվան Պետրոսեան, Արմիդա Գրիգորեան, Ռոդրիկ Վարդումեան, Մաթիլդա Նովշադեան

Գրասենեակ

Լիոդա Ղուկասեան

 

- Մինչեւ դպրոցներին հրաւէրների յղումը կազմդ ինչ հիմնական որոշումների է յանգել:

- Աշխատանքը սկսեց հոկտեմբերի 10-ից, կազմը ուսումնասիրեց անցեալ տարիների դժւարութիւններն ու բացթողումները:

9 մարզաձեւերի պատասխանատուները նշանակւեցին, որոնց հետ մի քանի նիստեր ենք ունեցել իրենց առաջարկները ստանալու համար:

Այս շրջանի մարզաճիւղերն են՝ թեթեւ ատլետ, որի մէջ են զուգացատկը եւ դաշտավազքը, տասնամարտ, հեծանւավազք, ժայռամագլցում, ֆուտբոլ, բասկետբոլ, թենիս, սեղանի թենիս եւ ճատրակ:

Հարկ է նշել, որ վոլիբոլի խմբեր չի կազմւել եւ ցաւօք աղջիկների բասկետբոլի թիւն էլ նւազել է, այդ իսկ պատճառով որոշեցինք միջնակարգ օղակի համար Street մրցումներ կազմակերպել իսկ տղաների ֆուտբոլի խմբերի թիւը շատացել է եւ դրա կազմակերպման համար մի շարք հանդիպումներ է տեղի ունեցել:

Պիտի փոխանցեմ որ այս տարի մասնակցել են թւով 720 աշակերտ-ուհիներ, որոնց մէջ ընդգրկւած են 4 գործող մանկապարտէզներն ու նախակրթարանները:

Կարեւոր որոշումներից եղաւ այն, որ խաղերը խմբային փուլով է կազմակերպւել (دوره ای) եւ փլէյօֆ (حذفی) չէ, մրցումները աւելի երկար կայանալու միտումով:

Բացման հանդիսութիւնը ծրագրելու համար տեղի է ունեցել հանդիպումներ եւ ինչպէս ականատես եղաք կար մի շարք նորութիւններ՝ հանդիպեցինք համայնքի բոլոր պարախմբերի յարգելի ղեկավարներին, որոնք սիրայօժար իրենց մասնակցութիւնը բերեցին իսկ վերջում պարախմբերը կատարեցին միասնական Քոչարին: Բացմանը յաջողեցինք այնպէս դասաւորել ,որ աշակերտութիւնը առիթն ունենայ դիտելու գեղարւեստական բաժինները:

 

- Դուք հանդիպել էք դպրոցների մարզանքի պատասխանատուներին եւ ծնողական խորհուրդներին, բացատրէք այդ մասին:

- Յանձնախմբի կողմից դպրոցներին յղւեց պաշտօնական նամակ–հրաւէր եւ առաջին հանդիպումը տեղի ունեցաւ հէնց հոկտեմբեր ամսում, որտեղ մասնակցել էին ծնողական խորհուրդների ներկայացուցիչները, առաջին նիստում լսեցինք բոլորի խորհուրդներն ու առաջարկները, իսկ երկրորդ նիստում արդէն կարողացանք յայտնել կատարւած փոփոխութիւնները՝ վազքի, տասնամարտի եւ այլնի պարագային: Իսկ մանկապարտէզ-նախակրթարանների ներկայացուցիչների հետ հանդիպել ենք 4 նիստ, որտեղ որոշւեց նախքան բացման հանդիսութիւնը «Վ. Ղարաբէգեան» սրահում փոքրիկների համար կազմակերպել զբաղմունքներ:

Մի այլ նորութիւնը այն է, որ այս տարի փոքրիկների տասնամարտը անհատական չի լինելու եւ այդ փառատօնը կատարւելու է խմբային:

Նաեւ որոշւեց, որ բացման հանդիսութեան հագուստները ամէն տարւայ նման չգնւի ծնողներին չծանրաբեռնելու նպատակով, որոշւեց թիշրթ եւ տաբատով բոլորը միանման ներկայանան:

Ծնողական հանդիպման երկրորդ նիստին ներկայացուցիչներին տրամադրւեց արձանագրութեան «username» եւ «password» եւ փոխանցւեց ժամանակացոյցը, բոլոր արձանագրութիւնները կայքում կատարւել են դպրոցներում, Աբովեան դպրոցի պարագային միայն արձանագրութեան ժամկէտը երկարաձգելու առաջարկ եղաւ, որին համաձայնւեցինք:

 

- Խնդրեմ բացատրել այս տարւայ մրցումների մասնակցութեան ձեւի մասին՝ աշակերտը քանի՞ մրցման իրաւունք ունի:

- Այս տարի մասնակցութեան որեւէ սահմանափակում չկայ եւ բարեբախտաբար կազմը կարողացել է այնպէս կազմակերպել, որ խաչաձեւումներ չպատահի:

 

- Մի քիչ բացատրէք Ձեր աշխատանքի ընթացքից:

- Արդէն անց ենք կացրել աշխատանքի 6-րդ շաբաթը:

Աւարտւել է ճատրակի, սեղանի թենիսի, տասնամարտի, հեծանւավազքի եւ թեթեւատլետի մրցումները ու կատարւել են մեդալաբաշխումները: Մնացած մարզաձեւերը ընթացքի մէջ են:

Հինգշաբի օրերը կէսօրից իսկ ուրբաթ օրերը առաւօտից ենք սկսում:

Ծրագրերը եւ արդիւնքները ժամանակին յղւում է «Ալիք» օրաթերթ եւ տեղադրւում է Կազմակերպութեան 4 կայքերում: 

Այս տարի Համադպրոցական խաղերի լոգոն դրւեց մրցութեան՝ «Մարիամ» հաստատութեան օրիորդաց օղակի գրաֆիկայի ճիւղի աշակերտութեան մէջ եւ յաղթեց 12-րդ դասարանի աշակերտ Սելիա Ներսիսեանը ում անչափ շնորհակալ ենք: Այս լոգոյից օգտագործւել է աֆիշի, մեդալների գնահատագրերի եւ վկայագրերի վրայ: Պիտի նշեմ որ այս տարւայ մեդալները ամբողջովին նոր կերպար ունի:

 

- Իրաւարարական կազմերին ինչպէս՞ էք հրաւիրել աշխատանքի:

- Մարզաձեւերի պատասխանատուները իրենք իրաւարարներ են հրաւիրել ու բոլորը հայ են եւ սիրողաբար են օժանդակում մեզ, մենք իրաւարարի պակասի դժւարութիւն չենք ունեցել:

 

- Ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել:

- Փոքր դժւարութիւնները յաղթահարել ենք, մեր միակ մեծ դժւարութիւնը եղել է Կրթական խորհրդի Մշակութային յանձնախմբի կողմից կազմակերպած աշակերտական մշակութային փառատօնը, որը ամէն տարի զուգադիպելով մրցումներին խաչաձեւումներ է ստեղծում: Թէպետ մասամբ փորձել ենք լուծել խաչաձեւումները որ աշակերտը չտուժի բայց դա շատ բարդ հարց է:

Ուզում եմ մի հարց յղել եւ մի առաջարկ տալ այն մասին, որ 43 տարի է ինչ կազմակերպւում է Համադպրոցական խաղերը միշտ ունենալով 500-ից վեր աշակերտ մասնակիցներ, այս թիւը բազմապատկելով 43-ի եւ միայն ախոյեաններին ցանկագրելով մեծ թիւ է գոյանում, արդեօք Մարզական միութիւնը փորձել է մարզասէր եւ ունակ աշակերտներին ներգրաւել իր անհատական եւ խմբային մարզաձեւերում: Առաջարկում եմ մրցումները աւարտելուց յետոյ ձեր կազմը այս տարւայ վիճակագրութիւնը վերջնականացնի, ուսումնասիրի եւ յանձնի յառաջիկայ Մարզական միութեան վարչութեանը որպէսզի ընդունակ աշակերտներին հրաւիրելով ու քաջալերելով լրացնի ներկայիս խմբերի անձնակազմերը: 

Երբէք շատ խորապէս չի կազմակերպւել այս հանգամանքը սակայն այս տարի այս կապակցութեամբ յանձնարարել ենք մարզաձեւերի պատասխանատուներին եւ այս տարի շեշտակի ուշադրութիւն ենք դարձնելու նման աշակերտներին ներգրաւել մեր միութիւնների խմբերում:

 

- Ի՞նչ ունէք աւելացնելու:

- Ուզում եմ կազմի կողմից խորին շնորհակալութիւնս յայտնեմ երգիչ Ալէն Սարգսեանին եւ նւագախմբին, բացման հանդիսութեանը մասնակից երգչախմբին եւ ղեկավար Գիտա Եասերի-Փիազաքին, Մերեդիթ Ներսիսեանին ով Քնարով ելոյթ ունեցաւ, աֆիշի Լօգօ-ի գծագրիչ Սելիա Ներսիսեանին, Նարեկ Ալլահվերդեանին ով Հեծանւով ցոյցեր կատարեց, իրաւարարական կազմին, համայնքի պարախմբերին եւ ղեկավարներին իրենց անվերապահ աջակցութեան համար, Արուս Աւագեան-Սարգսեանին, Կարինէ Մանուչերիին, Լորեթա Աւետիսեանին, Արտաւազդ Աւետիսեանին, Արիգա Միրզախանեանին, Նարինէ Ազալբարին եւ Անահիտ Աւետեանին:

Բացման հանդիսութեանը մասնակից դրօշակակիրներ՝ Սկաուտական միութեանը, Հանրութեան հետ կապին եւ լուսանկարիչների խմբակին, Ալիք օրաթերթին, Երէցների միութեանը, տոմսի վաճառքին օժանդակող մարզիկներին, Կրթական խորհրդին, Վարիչ մարմնին, Մարզական միութեան գրասենեակի պաշտօնեաներին դպրոցների տեսուչ-ուհիների, ծնողական կազմերին եւ իրենց մարզանքի պատասխանատուներին «Արարատ»-ի փորձառու ընկերներին եւ բոլոր ծնողներին, իսկ վերջում յատկապէս անցեալի եւ ներկայի Կենտրոնական վարչութիւններին որ ձեռք ձեռքի տւած այս երկարատեւ աշխատանքը ի մի են բերում:

 

- Շնորհակալ եմ Հանրութեան հետ կապին այս զրոյցի առիթը ստեղծելու համար:

Մենք էլ ձեր կազմին ցանկանում ենք ուժ ու կորով եւ բարեյաջող աւարտ:

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։