Հա

Համայնք

17/03/2019 - 14:30

Գիր դատապարտութեան եւ զօրակցութեան

Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

Աշխարհի խաղաղասէր ու աստւածավախ ողջ մարդկութիւնը ցնցւեց ի լուր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական այն գործողութիւնները, որոնց զոհ գնացին ուրբաթօրեայ աղօթասաց աւելի քան 50 անմեղ հաւատացեալներ, որոնք իրենց մզկիթներում Աստծուն փառաբանելու ընթացքի մէջ էին։

Մենք խիստ կերպով դատապարտում ենք ահաբեկչական այդ գործողութիւնները, որոնք վստահաբար Աստծուց հեռացած ահաբեկիչի գործ է։ Իրական քրիստոնեան երբէք նման ոճիր չի գործեր. Յիսուս ասում է. «Լսել էք թէ ինչ է ասւել անցեալում. «Մի՛ սպանիր, որովհետեւ ով սպանում է, պիտի դատապարտւի», իսկ ես ասում եմ, ով որ առանց պատճառի բարկանայ իր եղբօր վրայ, պիտի յանձնւի դատաստանի» (Մտ. 5։21-22)։

Աղօթում ենք անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար, հաւատալով որ նրանք այժմ Աստծու ներկայութեան մէջ են. Քուրա՛նը ասում է բոլոր նրանք, ովքեր Աստծու ճանապարհին մեռնում են, կենդանի են եւ Աստծուց ստանալու են իրենց վարձքը։

Այս տխուր առիթով ողջ իրանահայութեան եւ յատկապէս Թեհրանի Հայոց Թեմի ժողովրդի անունից մի անգամ եւս դատապարտում ենք ահաբեկչական այդ ոճիրը եւ զօրակցում զոհերի ընտանիքներին աղօթելով միաժամանակ աշխարհի խաղաղութեան եւ մարդկանց միջեւ սիրոյ եւ եղբայրութեան հաստատման համար։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

17 մարտ 2019
Թեհրան

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։