Հա

Համայնք

18/03/2019 - 10:40

Հոգեհանգստեան արարողութիւն հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարքի հոգու խաղաղութեան համար

Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

Կիրակի, 17 մարտ 2019-ի առաւօտեան, յընթացս ս. պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հանդիսաւոր հոգեհանգստեան յատուկ արարողութիւն նորոգ հանգուցեալ Կ. Պոլսոյ Ս. Աթոռի գահակալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանի հոգու խաղաղութեան համար։

Հանգուցեալ պատրիարքը մեր եկեղեցու արդի ժամանակների արժանաւոր դէմքերից էր, որ վախճանւեց ուրբաթ, 8 մարտ 2019-ին, Իստանբուլի Ս. Ամենափրկիչ ազգային հիւանդանոցում:

Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ այս առիթով քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը։ Իսկ Սրբոց Թարգմանչաց եկեղեցում կրօնական արարողութեանը նախագահեց եւ քարոզեց գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը։

Հոգեհանգիստից առաջ առաջնորդ Սրբազան Հայրը յաւուր պատշաճի իր քարոզի մէջ անդրադարձաւ երանաշնորհ պատրիարքի կեանքին, շեշտելով որ «Հանգուցեալ Տ. Մեսրոպ Բ պատրիարք Մութաֆեանը Պոլսում, Գերմանիայում, Ամերիկայում, Երոսաղէմում եւ Հռոմում ուսում առած, ամէնից տոկուն հաւատք եւ գիտութիւն ունեցող եկեղեցականներից մէկն էր: Նա իր ամբողջ գիտութիւնը որոշել էր ծառայեցնել ժողովրդին եւ իր եկեղեցուն եւ դրանով եղաւ ժողովրդի բարի եւ անձնդիր հովիւ, որ իր կեանքը նւիրաբերեց իր ժողովրդի հոգեւոր ծառայութեան եւ դաստիարակութեան համար»:

Ապա խօսելով Պատրիարքի բարեգործութիւնների մասին, Սրբազան Հայրն ասաց. «90-ական թւականներին երբ Հայաստանը տնտեսական ծանր պայմաններում էր, մեծ նւիրատւութիւններով օժանդակեց մեր ժողովրդին, Երեւանում եւ Գիւմրիում: Որպէս Աստւածաբան եւ գիտնական վարդապետ, Պոլսում զարկ տւեց հոգեւոր-դաստիարակչական կեանքին: Աշխատեց վերականգնեցնել նախկին Սկիւտարի դպրեվանքը: Իր ջանքերի շնորհիւ վերանորոգւեց Աղթամարի Ս. Խաչ եկեղեցին»:

Յայտնենք նաեւ, որ այս առիթով, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը յանուն Թեհրանի հայոց թեմի, ցաւակցական յատուկ գիր է յղել Կ. Պոլսոյ Ս. Աթոռի Պատրիարքական ընդհանուր փոխանորդ բարձրաշնորհ Տ. Արամ Ս. արք. Աթեշեանին։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ
    Ինչո՞ւ էք ողջին մեռելների մէջ փնտրում, նա այստեղ չէ, յարութիւն առաւ

    Քրիստոսի Հրաշափառ Յարութեան խորհրդով մեզ շնորհւած նոր կեանքը պէտք է դարձնենք մեկնակէտ աստւածատուր կեանքի, որ է սիրոյ, զոհողութեան ու նւիրումի, բարեգործութեան ու խաղաղութեան կեանք, չարի վրայ տարւած յաղթական կեանք։ Չմոռանանք, որ Քրիստոս իր Յարութեամբ չարը խափանեց եւ բարի կեանքով մեզ արժանացրեց իր շնորհքին եւ օրհնութեան։

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։