Հա

Համայնք

08/04/2019 - 09:40

Թեհրանի հայոց թեմի երիտասարդները մասնակցեցին միջազգային միջեկեղեցական երիտասարդական համագումարին

22-26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։

22-26 մարտին, Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի, Լիբանանի եկեղեցիների եւ Թեզէի միաբանութեան կազմակերպութեամբ, Լիբանան հիւրընկալեց Միջազգային միջեկեղեցական երիտասարդական մի համագումար, որին իրենց մասնակցութիւնը բերին 44 երկրներից ժամանած առաւել քան 1600 երիտասարդներ։

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը լինելով միջեկեղեցական աշխարհի յառաջատարներից՝ իր մասնակցութիւնը բերեց Լիբանանի, Բերիոյ եւ Թեհրանի համալսարանական ուսանողների միութեամբ, կաթողիկոսարանի Երիտասարդական բաժանմունքով եւ Դպրեվանքի աւարտական դասարանի սարկաւագներով, ինչպէս նաեւ առաջնորդարանի «ԱՅՈ» երիտասարդական յանձնախումբով։

Կաթողիկոսարանի միջեկեղեցական յարաբերութեանց վարիչ Հրանդ վրդ. Թահանեան սոյն ծրագրի կազմակերպիչ յանձնախումբի անդամներից էր եւ ժողովներին մասնակցում էր յանուն Արամ Ա կաթողիկոսին։

Թեհրանի հայոց թեմից իրենց մասնակցութիւնը բերին սոյն համագումարին բարեշնորհ Անի Քրիստի սարկաւագուհի Մանուէլեանն ու Արգին Տէր-Մկրտչեանը, որոնց հինգշաբթի, 21 մարտ 2019-ին իր գրասենեակում ընդունեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետը իր յատուկ ուրախութիւնը յայտնեց իրենց մասնակցութեան համար եւ մեծապէս գնահատեց բարշ. սարկաւագուհի Անի Քրիստի Մանուէլեանին, որ փոքր տարիքից կապւած է եղել եկեղեցուն։

Ծրագիրը բաժանւած էր երկու մասի. օրւայ առաջին բաժնի մէջ մասնակիցները իրենց հիւրընկալ ընտանիքներից, ներառեալ եկեղեցասէր հայ ընտանիքներից, ժամանում էին նրանց տրամադրւած 20 կենտրոններից մէկը եւ կը հետեւէին աղօթքի ու խմբային աշխատանքների եւ քննարկումների, որից յետոյ կ՛ուղղւէին Պէյրութ՝ «Սի-Սայտ Արենա»։ Յիշեալ կենտրոններում մաս կը կազմէին նաեւ Անթիլիասի մայրավանքը եւ Սրբոց Վարդանանց եկեղեցին։

Կիրակի, 24 մարտ 2019-ի երեկոյեան մասնակիցներից 200 հոգի հիւրասիրւեցին Լիբանանի թեմի Առաջնորդի կողմից ընթրիքով, որը յագեցած էր մշակութային եւ գեղարւեստական յատուկ յայտագրով։

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Առ ի գիտութիւն յայտնում ենք, Թեհրանի թեմի մեր սիրելի ժողովրդի զաւակներին, որ հրաւէրով թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ ներկայութեամբ Պատգամաւորական ժողովի դիւանի ամբողջական կազմի, Պատգամաւորական ժողովի կողմից ընտրւած թեմիս գործադիր իշխանութեան կազմերը՝ Կրօնական, Թեմական խորհուրդներն ու Հաշւեքննիչ մարմինը իրենց անդրանիկ նիստերը առանձնաբար գումարեցին 2019 թւականի  մայիսի 29-ին, ազգային առաջնորդարանում եւ ընտրեցին իրենց դիւանները հետեւեալ կազմերով.-

  • Համբարձման տօնակատարութիւն
    Համբարձման տօնակատարութիւն

    Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

    Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

  • Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում
    Ճրագալոյցի եւ Ս. Յարութեան պատարագները Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի մահը եւ Նրա մեռելներից յարութիւնը կազմում են քրիստոնէական կրօնի ու հաւատի գլխաւոր երկու սիւները:

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան ուրախ տօնի առիթով, թւականիս շաբաթ 20 ապրիլի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի պատարագը, հաւատացեալների հոծ բազմութեամբ եւ ներկայութեամբ:

  • Յիշատակ տասն կուսանաց
    Յիշատակ տասն կուսանաց

    Տասը կոյսերի յիշատակին նւիրւած խորհրդաւոր օրւայ առիթով, թւականիս երեքշաբթի ապրիլի 16-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ տասը կոյսերին նւիրւած յիշատակի արարողութիւնը:

  • Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում
    Սրբոց Ղեւոնդեանց քահանայից տօնի ոգեկոչում Թեհրանի հայոց թեմում

    Երեքշաբթի, 26 փետրւար 2018 թ.-ին տօնն էր Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն: Սոյն տօնը, տօնն է նաեւ քահանայութեան: Այս առիթով, նոյն օրը հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում։  

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։