Հա

Համայնք

08/04/2019 - 12:30

Երիտասարդական հանդիպում

Սոյն թւականի ապրիլի 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Սոյն թւականի ապրիլի 5-ին թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ երիտասարդական հանդիպում Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում։

Ներկաների միասնական Տէրունական աղօթքով եւ Սաղմոսներ ընթերցելուց յետոյ, Սրբազան Հայրը առաւել քան 200 երիտասարդ-ուհիներին ուղղելով իր հայրական պատգամը, իր անհուն ուրախութիւնը եւ գոհունակութիւնը յայտնեց նրանց խուռներամ մասնակցութեան առիթով։

Սրբազան Հայրը մէջբերելով Դաւիթ Սաղմոսերգու թագաւորի խօսքը թէ՝ «Ինչ գեղեցիկ է երբ եղբայրները մի տեղ են հաւաքւում» այս հաւաքը սեպեց, որպէս հաւատքի զօրացման ազդակ։ Ապա երիտասարդ-ուհիներին յորդորեց որպէս ազգային եւ հոգեւոր արժէքների ժառանգորդներ, իրենց մասնակցութեամբ տէր կանգնեն այդ բոլորին։ Սրբազան հայրը իր խօսքում բացատրեց եկեղեցի հասկացողութիւնը եւ ապա ակնարկեց աղօթքի եւ հաւատքի կարեւորութեան մասին։

Քարոզի աւարտին Սրբազան Հայրը հրաւիրեց Արգին Տէր-Մկրտչեանին զեկուցելու ֆրանսիոյ Թեզէի կաթոլիկ եկեղեցու միաբանութեան կազմակերպած Լիբանանում կայացած երիտասարդական աղօթաժողովի մասին։ Վերջինս ներկաներին զեկուցեց իր տպաւորութիւնների մասին եւ տարեկից իր եղբայրներին քաջալերեց ճաշակել հոգեւոր՝ աղօթական կեանքը։

Հանդիպման աւարտին տեղի ունեցաւ համեստ ընդունելութիւն։

Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։