Հա

Համայնք

10/04/2019 - 10:30

Ալբերտ Աճեմեանի այցն Ազգային առաջնորդարան

Երեքշաբթի, ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ ճարտարագէտ պրն. Ալբերտ Աճեմեանին:

Երեքշաբթի, ապրիլի 9-ի կէսօրին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց թեհրանահայ համայնքի ազգային-հասարակական ու եկեղեցական գործիչ ճարտարագէտ պրն. Ալբերտ Աճեմեանին:

Պրն. Աճեմեանն արդէն երկար ժամանակ է հայրենաբնակ է, իսկ այս օրերին գտնւում է Թեհրանում:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց պրն. Աճեմեանի ներկայութիւնը, ապա միասին զրուցեցին մեր համայնքի եւ ընդհանրապէս մեր ժողովրդի կեանքը յուզող հարցերի շուրջ:

Յայտնենք, որ պրն. Աճեմեանը երկար տարիներ Թեհրանում եղել է թեհրանահայ կեանքի ղեկավարներից մէկը եւ Սրբազան Հօր հետ աւելի քան 40 տարի ծանօթ է եղել:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։