Հա

Համայնք

10/04/2019 - 11:40

Արեւագալի արարողութիւն Ս. Սարգիս եկեղեցում

Երեքշաբթի, 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

Երեքշաբթի, 2019 թւի ապրիլի 9-ին, Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կատարւեց Արեւագալի արարողութիւն, որտեղ ներկայ էին թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդի օգնական՝ գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը, բոլոր քահանայ հայրերը եւ հաւատացեալ ժողովրդը։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը քարոզեց եւ իր քարոզն սկսեց՝ «Արեւագալի այս արարողութիւնը, այն արարողութիւնն է, որ հարիւրաւոր տարիներ շարունակ մեր եկեղեցու կամարների տակ կատարւել է եւ մեր ժողովրդի կեանքում ամրապնդել է ներշնչումի, զօրութեան նաեւ հաւատքի, յոյսի եւ սիրոյ զգացումները: Այս արարողութեան ամենաուշագրաւ խորհուրդը, մարդ արարծի մեղաւորութեան եւ այդ մեղաւորութեան դիմաց զղջումի եւ ապաշխարութեան խորհուրդն է, որ կարտայայտւենք»:

Միւս բաժնում առաջնորդ Սրբազանը շեշտեց՝ «Մեր կեանքը ճանապարհորդութիւն է եւ այդ ճանապարհուրդութիւնը քրիստոնէական հասկացողութեամբ իմաստաւորւում է երբ ուխտով առաւել եւս զօրանում է, այսինքն մենք ճանապարհւում ենք հասնելու մեր նպատակին, որի համար մենք Աստծու հաւատարմութեամբ ուխտ ենք կատարել»:

«Այդ ճանապարհը հեշտ չէ եւ ինչպէս ինքն է ասում «Իմ յետեւից եկողը պէտք է անցնի նեղ ճանապարհից» ու նեղ ճանապարհը, սիրով, նւիրումի, զոհողութեան, գերագոյն ապաշխարանքի կեանք ապրելն է. ինքն իրեն զրկելն է աշխարհիկ այն երեւոյթներից, որոնք կարող են մարդու Աստւածահաճ կեանքին ստւէր բերել կամ խանգարել»,- եզրափակեց Սրբազան Հայրը:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը
    Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

    Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

  • Կոչ մեր սիրելի ժողովրդին
    Կոչ մեր սիրելի ժողովրդին

    Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

  • Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում
    Հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը Թեհրանում

    Ուրախութեամբ յայտնում ենք, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի առաջարկով եւ թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի հրաւէրով Թեհրանում է գտնւում հոգշ. Տ. Զարեհ վրդ. Սարգսեանը:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Չորեքշաբթի, 17 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց իրանահայ ազգային-հասարակական գործիչ եւ բարերար՝ պրն. Լեւոն Ահարոնեանին եւ գործարար՝ պրն. Րաֆֆիկ Ազարեանին:

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Ապրիլի 29-30-ին, Իրանի Քիշ կղզիում տեղի է ունենալու եօթերորդ տարածաշրջանային միջազգային համագումար, կազմակերպւած Համաշխարհային Առողջապահութեան կառոյցի եւ Թեհրանի Բժշկագիտական համալսարանի ֆակուլտետի:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։