Հա

Համայնք

15/04/2019 - 14:20

Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

«ԱԼԻՔ» - Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

Թեհրանի Ս. Սարգիս մայր եկեղեցում օրւայ պատարագիչն էր Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ընթացքում Սրբազան Հօր գլխաւորութեամբ թափօրը, որին մաս էին կազմում քահանայ հայրեր, երեխաներ, եւ ներկայ հայրենակիցները, շրջեցին եկեղեցու ամբողջ տարածքը:

Ս. պատարագի ընթացքում, Սրբազան Հայրը քարոզելով օրւայ խորհրդի մասին, խօսքն ուղղեց եկեղեցում ներկայ փոքրիկներին, որոնք իրենց գլուխների վրայ կրում էին ուռենու գեղեցիկ պսակներ եւ ընդգծեց, որ այսօր նաեւ մանուկների օրն է, քանի որ Յիսուս Քրիստոսին ԵրուսաղԷմ յաղթական մուտք գործելու ժամանակ փոքրիկ մանուկներ Յիսուսին դիմաւորել են ձիթենու, դափնու եւ ուռենու ճիւղերով: Սրբազան Հայրը գնհատանքով անդրադարձաւ ծնողներին, որոնք իրենց զաւակներին եկեղեցի են բերել, որպէսզի հաղորդւեն օրւայ խոհրդով:

Եկեղեցական արարողութեան աւարտին ազգային առաջնորդարանի դահլիճում Սրբազան Հայրն ընդունեց փոքրիկներին եւ նրանց պարգեւատրեց:

Յարակից լուրեր

  • Հանդիպում ազգային առաջնորդարանում
    Հանդիպում ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, առաջնորդարանի գրասենեակում թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին հանդիպեցին 2009-ին, Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի պարագաները:

  • Առաջնորդարանի այցելուներ
    Առաջնորդարանի այցելուներ

    Երկուշաբթի, յունիսի 24-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն.՝ Հարմիկ Զովէլեանին եւ նոյն վարչութեան փոխնախագահ՝ պրն. Ալեքս Կարապետեանին:

  • Ս. Էջմիածնի տօնը Թեհրանում
    Ս. Էջմիածնի տօնը Թեհրանում

    Ս. Էջմիածնի տօնի առիթով՝ կիրակի, 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:

  • Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երեքշաբթի, 18 յունիս, 2019 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց ԱՄՆ-ում երկար տարիների (շուրջ 55 տարի) համալսարանի դասախօս՝ դոկտ. Մասուդ Ղադեսիին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։