Հա

Համայնք

18/04/2019 - 09:00

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

Աշխատանքային այցով Իրանում էր ՀՀ կառավարութեան Պետական եկամուտների կոմիտէի նախագահ՝ պրն. Դաւիթ Անանեանը եւ նրա գլխաւորած պատւիրակութիւնը:

Պատւիրակութիւնը, ընկերակցութեամբ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանի եւ դեսպանութեան դիւանագիտական կազմի, երկուշաբթի ապրիլի 15-ի երեկոյեան ժամը 7-ին, այցելեց առաջնորդ Սրբազանին:

Թեմակալ առաջնորդը ջերմօրէն ողջունեց իր հիւրերին եւ իր ուրախութիւնը յայտնեց Հայաստան-Իրան զարգացող յարաբերութիւնների համար:

Ընդունելութեան միացաւ նաեւ Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Ռոբերտ Բէգլարեանը:

Վերջում պատւիրակութիւնն առաջնորդութեամբ Սրբազան Հօրը, եկեղեցի այցելեց, որտեղ Սրբազան Հայրը բացատրութիւններ տւեց եկեղեցու կառուցման եւ օծման մասին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։