Հա

Համայնք

18/04/2019 - 13:00

Թ. Հ. Թ. առաջնորդը շնորհաւորել է Բանակի օրը

Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

Թեհրանի հայոց թեմի առաջնոդը՝ Իրանի Իսլ. Հանրապետութեան Բանակի օրւայ կապակցութեամբ շնորհաւորական ուղերձ է յղել յեղափոխութեան առաջնորդ այաթ. Խամենէիին: Ուղերձում մասնաւորապէս նշւած է. «Մի երկրի եւ նրա ժողովրդի ապահովութեան, խաղաղ կեցութեան, անվտանգութեան երաշխիքը իր բանակն է, քաջ ու մարտունակ բանակը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան քաջարի բանակը իր նւիրւածութեամբ, կարգապահութեամբ, կարգ ու կանոնով, բայց մանաւանդ մարտունակութեամբ հանդիսանում է տարածաշրջանի ամենաուժեղ բանակներից մէկը, որ մշտարթուն պահակի նման հսկում ու պահպանում է մեր սիրելի Իրանը։

Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակը բախտաւոր է, որովհետեւ իր կողքին ունի յեղափոխութեան Պահակազօրը, որ Իրանի Իսլամական Յեղափոխութեան զինական ամենակարեւոր եւ միանգամայն ամենազօրաւոր կառոյցն է։ Իրանի պատմութիւնը վկայում է, որ Աքեմենեան, Պարթեւական, Սասանեան իրարայաջորդ հարստութիւնների շրջանին երկրի բանակի կողքին եղել է Արքունի Մատեան գունդը, որը երկրի պաշտպանութեան գործում մեծ դերակատարութիւն է ունեցել։ Այն եղել է ընտիր հեծելազօրի գունդ, իբր անմահների գունդ։

Այս օրերին, երբ Իրանի որոշ շրջանները յորդառատ անձրեւների եւ գետերի յորդումների պատճառով հարիւրաւոր ընտանիքներ անօթեւան են մնացել, տեսնում ենք, թէ ինչպէս երկրի բանակը, յեղափոխութեան Պահակազօրը քաղաքային ու մարդասիրական կառոյցների կողքին, ի գին ամէն տեսակ զոհողութիւնների, փորձում է մեղմել աղէտահար ժողովրդի վիշտն ու տառապանքը։

Այս առիթով շնորհաւորում ենք մեր քաջարի բանակին ու երկրի հոգեւոր առաջնորդ այաթ. Ալի Խամենէիին, որ միաժամանակ զինական-ուժական կառոյցների բարձրագոյն ղեկավարն ու պետն է։

Ուժ, կորով եւ աստւածային պահպանութիւն ենք հայցում Աստծուց մեր բանակին եւ նրա զօրավարներին ու զօրականներին եւ յեղափոխութեան Պահակազօրին»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։