Հա

Համայնք

18/04/2019 - 12:50

Կոչ մեր սիրելի ժողովրդին

Տօնական այս օրերին, երբ Աւագ Շաբաթւայ խորհրդով ենք ապրում, կոչ եմ անում մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ իրենց անվերապահ մասնակցութիւնը բերեն Իրանի տարբեր շրջաններում տեղի ունեցած աղէտի պատճառով տուն-տեղ կորցրած աղէտահարների համար ընթացքի մէջ եղող հանգանակութեան։

Մեր թեմի ազգային իշխանութիւնն ու մարզական, մշակութային ու բարեսիրական միութիւնները արդէն իսկ սկսել են նւիրահաւաքի աշխատանքները։ Քրիստոնէական մեր պարտականութիւնն է ոչ միայն զօրակցել, այլեւ գործնական միջոցներով եղբայրական ձեռք երկարել մեր աղէտահար եղբայրներին եւ քոյրերին։ Յիշենք մեր Տիրոջ՝ Քրիստոսի խօսքը որ ասում է. «Աւելի երջանկաբեր է տալը քան առնելը»։

Տօնական այս օրերին աղէտեալներին ուրախացնելը, նրանց նեղութիւնը մեղմացնելը մեծագոյն երջանկութիւն է։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։