Հա

Համայնք

28/04/2019 - 14:10

Երբ «ՎԵՐԱՊՐՈՒՄ»-ի ճիչը՝ բողոքի ձայն է

Շաբաթ, ապրիլի 27-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային երեկոն:

Ռաքային երեկոյ՝ նւիրւած Ցեղասպանութեան զոհերի յիշատակին

 

«ԱԼԻՔ» - Շաբաթ, ապրիլի 27-ին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային երեկոն:

Նախաձեռնութիւնը Հայոց Մեծ Եղեռնի 104-ամեակի Կենտրոնական յանձնախմբինն էր, որը տեղի էր ունենում երկու՝ Հ.Մ.Մ. «Նայիրի» եւ Ի.Ա.Մ.Մ. միութիւնների համագործակցութեամբ:

Համերգին կատարումներով բեմ բարձրացան «Սթորմ-բորն», «HMP», եւ «Աւարայր» խմբերը, որտեղ ռաքային հիթերի կողքին, «HMP»-ին իր ամբողջ երգացանկով հանդէս եկաւ «SYSTEM OF A DOWN»- ի ստեղծագործութիւնների կատարումով: «Սթորմ-բորն»-ը իր երգացանկում ներառել էր նաեւ «SYSTEM...»-ի Ցեղասպանութեանը նւիրւած համարներից մէկը:

Համերգը եզրափակող խումբն «Աւարայր»-ն էր, որն ունենալով բլաք-մեթալ ուղղւածութիւն, ինչպէս միշտ, հանդէս եկաւ ուրոյն երգացանկով՝ հէնց «ԱՒԱՐԱՅՐ»-ի ստեղծագործութիւններով:

Համերգին ներկայ Սասուն քաղաքամասում ապրող մի հանդիսատես նշելով, որ սա առաջին անգամն է, որ ներկայ է եղել նման ռաքային երեկոյի, կարեւորեց երիտասարդութեան հետ՝ երիտասարդի լեզւով խօսելու գաղափարը, միաժամանակ նշելով, որ երբ որեւէ ռաբիզ ոճով երգիչ է հրաւիրւում ու համերգ է լինում, ջանք չենք խնայում՝ գովազդելու համար, ինչն այս դէպքում, ցաւօք, կարծես այնքան էլ աչքի չընկաւ՝ ինքներս մեզ այսպիսի որակեալ լաւութիւն անելու համար:

Նշենք նաեւ, որ մասնակից խմբերից՝ «Անդորր»-ը յայտարարեց որ սգում է իր հարազատ ընկերոջ կորուստը եւ չի կարող ելոյթ ունենալ: Սակայն նրանք նշեցին, որ խումբը պատրաստւում է միանալ գործընկերներին՝ «Սուքերեան»-ում կրկնւող միջոցառմանը:

Յատկանշական է, որ սրանից երկու ամիս առաջ բոլոր չորս խմբերը միասնաբար մասնակցել են «Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի կազմակերպած բարեգործական համերգին, կարգախօս ունենալով՝ «Յանուն բարեկեցիկ կրթօջախի»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։