Հա

Համայնք

02/05/2019 - 13:10

«Ծպտեալ հայերը արեւմտեան Հայաստանում» թեման՝ Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութիւնում

«Թաքուն հայերը՝ Արեւմտեան Հայաստանում» թեմայի շուրջ, ապրիլի 30-ին, Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առիթով, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կենտրոնատեղիում, ելոյթ ունեցաւ, Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ պատմաբան՝ դոկտ. Կարէն Խանլարեանը,- այս մասին է տեղեկացրել նոյն միութեան հանրութեան հետ կապի գրասենեակը:

«ԱԼԻՔ» - «Թաքուն հայերը՝ Արեւմտեան Հայաստանում» թեմայի շուրջ, ապրիլի 30-ին, Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցի առիթով, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան կենտրոնատեղիում, ելոյթ ունեցաւ, Իրանի Իսլ. խորհրդարանի պատգամաւոր՝ պատմաբան՝ դոկտ. Կարէն Խանլարեանը,- այս մասին է տեղեկացրել նոյն միութեան հանրութեան հետ կապի գրասենեակը:

Հիմնականում խօսելով համշէնահայերի եւ Արեւմտեան Հայաստանի տարբեր շրջաններում այսօր ապրող ու ժամանակին բռնի կերպով կրօնափոխ դարձած հայերի մասին, օրւայ բանախօսը ներկայացրեց պատմական այն շարժառիթները, որոնց պատճառով հայը իր ֆիզիկական գոյութիւնը պահպանելու համար, ստիպւած հաւատափոխ է դարձել։ Նա իր ելոյթում շեշտեց, որ անցնող հարիւրամեակում, մասնաւորաբար 1915 թւականին Թուրքիայի կողմից գործադրւած Ցեղասպանութեան հետեւանք է, արեւմտահայութեան այս զանգւածների կրօնափոխ դառնալու փաստը։ Պրն. Խանլարեանը նշեց, որ համշէնահայերը պահել են իրենց լեզուն ու բարբառը եւ որոշ աւանդոյթներ, իսկ Արեւմտեան Հայաստանի միւս շրջանների հաւատափոխ դարձած հայերը կորցրել են նաեւ լեզուն, սակայն այսօր իրենց հայ են զգում եւ աստիճանաբար վերադառնում են իրենց ազգային արմատներին։

Բանախօսը շեշտելով, որ իւրաքանչիւր հայ, Հայաստան ասելիս պէտք է հասկանայ Վիլսոնեան սահմանագծւած ողջ տարածքը, յաւելեց որ այսօր մեր բռնագրաււած հողերում, հայութեան այդ բեկորներն են, ապագայ Միացեալ Հայաստանի ստեղծման հիմնական դերակատարները։ Եւ այս իրողութիւնից ելնելով, համայն հայութիւնը, սկսած Հայաստանի պետական շրջանակներից, մինչեւ հայոց եկեղեցին ու հայկական կուսակցութիւններն ու հասարակութիւնը, ծրագրաւորւած լուրջ եւ երկարամեայ աշխատանք ունեն կատարելու։

Նիստի աւարտին եղան  հարց-պատասխաններ: 

Միջոցառման սկզբում ողջոյնի խօսք ասաց Փերիոյ Կրթասիրաց միութեան նախագահ՝ Գասպար Ամիրխանեանը, ով  վերյիշելով  1991-ի ապրիլի 30-ին, Գետաշէնում եւ Մարտունաշէնում զոհւած Արցախեան ազատամարտի հերոսներ Թաթուլ Կրպէեանին եւ միւս նահատակներին, հակիրճ զեկոյց ներկայացրեց միութեան աշխատանքների մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։