Հա

Համայնք

04/05/2019 - 11:00

Այցելութիւն ազգային առաջնորդարան

Հինգշաբթի՝ մայիսի 2-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Կրօնական խորհրդի Քրիստոնէական դաստիարակչութեան յանձնախմբի ատենապետուհի՝ Անի Մանուկեանին:

Հանդիպումն առիթ եղաւ քննարկելու յանձնախմբի կողմից պատրաստւած երեք ծրագրերի մասին՝

- Մանուկների օրհնութիւն, որը կայացաւ ուրբաթ, մայիսի 3-ին

- Մանուկների դաշտահանդէս, որը տեղի է ունենալու մայիսին

- Նորապսակների համագումար, որը կը կայանայ յունիսին

Սրբազան Հայրը գնահատեց յանձնախմբի աշխատանքները եւ թելադրեց, որ ջանադիր լինեն վերոյիշեալ ծրագրերի լաւագոյն կերպով գործադրման:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։