Հա

Համայնք

06/05/2019 - 14:10

104-ամեակի միջոցառումների շարան. «ՎԵՐԱՊՐՈՒՄ»-ի կանչը հասաւ Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահ

Կիրակի՝ մայիսի 5-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային փառատօնի երկրորդ համերգը:

«ԱԼԻՔ» - Կիրակի՝ մայիսի 5-ին, Հ. Մ. Մ. «Նայիրի» միութեան «Սուքերեան» սրահում Ապրիլեան զոհերի յիշատակի միջոցառումների շարանում տեղի ունեցաւ երաժշտական «ՎԵՐԱՊՐՈՒՄ» ռաքային փառատօնի երկրորդ համերգը:

Նախաձեռնութիւնը 104-ամեակի Կենտրոնական յանձնախմբինն էր, որը տեղի էր ունենում երկու՝ Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Ի.Ա.Մ.Մ. միութիւնների համագործակցութեամբ:

Համերգին կատարումներով բեմ բարձրացան «Անդորր», «Սթորմ-բորն», «HMP», եւ «Աւարայր» խմբերը, որտեղ ռաքային հիթերի կատարումներից առաջ, «Անդորր»-ն իր մեկնաբանութեամբ ներկայացրեց հայկական ժողովրդական երգերից մի քանիսը, ինչով էլ մեկնարկը տրւեց «դրայւ» պարունակող երեկոյի: Իսկ ինչպէս նախորդ համերգին էր՝ «HMP»-ին իր ամբողջ երգացանկով հանդէս եկաւ «SYSTEM OF A DOWN»- ի ստեղծագործութիւնների կատարումներով: «Սթորմ-բորն»-ը նոյնպէս իր երգացանկում էր ներառել «SYSTEM...»-ի Ցեղասպանութեանը նւիրւած համարներից մէկը:

Համերգը եզրափակող խումբն «Աւարայր»-ն էր, ինչը շարունակում է ստեղծագործել բլաք-մեթալ ժանրում: Խումբն ինչպէս միշտ, հանդէս եկաւ ուրոյն երգացանկով՝ հէնց «ԱՒԱՐԱՅՐ»-ի ստեղծագործութիւններով:

Համերգի աւարտին, Թ. Հ. Թ. 104-ամեակի միջոցառումների Կենտրոնական յանձնախմբի նախագահ՝ Ֆրէդ Աշուղեանը բարձր գնահատելով խմբերի ելոյթներն ու էութիւնը, կարեւորեց երիտասարդութեան դերը հասարակական ու մշակութային կեանքում ինքնուրոյն լուծումներ գտնելու փաստը եւ նշեց. «Շարունակէք ձեր ճանապարհը, յատկապէս երբ գիտէք ինչ էք եւ ինչի էք լծւած: Առանց վհատւելու բարձրաձայնէք ձեր խօսքը, քանի որ մեր պահանջատիրական պայքարի թելը ձեզանով է պարան դառնում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։