Հա

Համայնք

09/05/2019 - 14:40

«Նայիրի-Սողոմոնեան» դպրոցի ծնողական խորհրդի նախաձեռնութեամբ՝ Աշխատաւորութեան տօնը նշւեց մայիսեան յաղթանակների փայլի ներքոյ

Չորեքշաբթի, մայիսի 9-ի նախօրէին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ տօնական երեկոյ, մասնակցութեամբ՝ նոյն դպրոցի վաստակաշատ հայ ուսուցիչների, ծնողների, ինչպէս նաեւ  անւանի արհեստաւորների:

«ԱԼԻՔ» - Չորեքշաբթի, մայիսի 9-ի նախօրէին, Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ տօնական երեկոյ, մասնակցութեամբ՝ նոյն դպրոցի վաստակաշատ հայ ուսուցիչների, ծնողների, ինչպէս նաեւ  անւանի արհեստաւորների:

Միջոցառմանը յատուկ հրաւէրով ներկայ էր Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, ով կարեւորելով հայոց դպրոցների դերը համայնքում, նորն ու ժամանակակիցը ներմուծելու գործում համեմատութեան կարգով այն համարեց ամբողջ  հայութեան զարթօնք ապրելու հիմնական խթաններից մէկը:

Տօնական  երեկոյթին  ելոյթներ  ունեցան  նաեւ Թ. Հ. Թ.  ՊԺ-ի ատենապետ՝ Ժոզէֆ Մեհրաբեանը, «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, ինչպէս նաեւ Թ.Հ.Թ. ԿԽ-ի ներկայացուցիչ՝ Սեւան Սոհրային: Օրւայ հանդիսավար-թամադան էր վաստակաշատ ուսուցիչ՝ Աշոտ Սինանին: 

Տօնական երեկոյթի լոյսի ներքոյ հայոց դպրոցի օգտին տեղի ունեցաւ նւիրահաւաք, ինչին բուռն արձագանգներ եղան:

Մանրամասնութիւնների մասին՝ թերթիս առաջիկայ համարներից մէկում:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։