Հա

Համայնք

18/05/2019 - 16:00

Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան նախաձեռնութեամբ՝ Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած «Նոր գարուն» ցուցահանդէս

Հ. Մ. Մ. «Նայիրի« միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շարանում, Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած ցուցահանդէս էր կազմակերպւել:

«ԱԼԻՔ», Կ. Դ. - Հ. Մ. Մ. «Նայիրի« միութեան նախաձեռնութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի միջոցառումների շարանում, Կոմիտաս վարդապետի 150-ամեակին նւիրւած ցուցահանդէս էր կազմակերպւել:

Թւականիս, մայիսի 16-ին, երկօրեայ կտրւածքով «Նոր գարուն» ցուցահանդէսի բացումը կատարւեց Հ.Մ.Մ. «Նայիրի» միութեան, նորակառոյց սրահում: Ցուցահանդէսին հանդիսատեսի դատին էր յանձնւել արւեստագէտներ՝ Նադիա Այւազեանի, Ռեբեկա Մահմուդեանի եւ Շարիս Մելքոմ-Աբգարի գեղանկարչութիւններն ու ձեռքի աշխատանքները:

Տէրունական աղօթքով մեկնարկած ցուցահանդէսի բացման եւ ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Զօրիկ Շահբազեանը, հրաւիրելով օրւայ բանախօս Արտոյտ Զոհրաբեանին: Բանախօսը հակիրճ տողերով ներկայացնելով Կոմիտաս վարդապետի կենսագրական տւեալները, անդրադարձաւ Կոմիտասի մասին հայ գրականութեան էջերում տեղ գտած նիւթերին, որոնց ընդմիջից վեր հանեց Կոմիտասի անհատականութիւնը եւ հայկական երաժշտութեանը մատուցած նրա անզուգական ծառայութիւնը:

Եզրափակիչ խօսքի համար բեմ հրաւիրւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, կարեւորելով մնայուն արժէքների անհրաժեշտութեանը, որոնք լուսաւորում են մարդու միտքն ու հոգին եւ ընդգծեց Կոմիտասի մշակումները ամէն ժամանակների եւ ամէն տարիքի հայ մարդու ներշնչման աղբիւր է եւ հայ մարդուն հայրենի հողին կապող օղակ:

Միջոցառմանը ցուցադրւեց նաեւ տեսաֆիլմ Շարիս Մելքոմ-Աբգարիի արտասանութեամբ: Վերջում Սրբազան Հայրը եւ ներկաները, ինչպէս Հայ Աւետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդները, Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, Թեհրանի հայոց թեմի կողմից Հայոց Մեծ Եղեռնի ոգեկոչման 104-րդ տարելիցի Կենտրոնական յանձնախմբի նախագահ Ֆրէդ Աշուղեանը եւ ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները եւ հրաւիրեալները այցելեցին ցուցահանդէս:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։