Հա

Համայնք

18/05/2019 - 16:10

Մայիսեան յաղթանակների պարը՝ Քոչարին Սուրբ Խաչ մատուռի շրջափակում

Արդէն Հ.Մ.Ա.Կ-ի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում մայիսեան յաղթանակների առիթով կազմակերպւող շուրջպարը աւանդոյթ է դարձել, որտեղ համախմբւած թեհրանահայերը միասին պարում են մեր հայկական Քոչարին:

«ԱԼԻՔ» - Արդէն Հ.Մ.Ա.Կ-ի Սուրբ Խաչ մատուռի շրջափակում մայիսեան յաղթանակների առիթով կազմակերպւող շուրջպարը աւանդոյթ է դարձել, որտեղ համախմբւած թեհրանահայերը միասին պարում են մեր հայկական Քոչարին:

Երէկ՝ մայիսի 17-ին, աշխարհասփիւռ հայութիւնը ոնց-որ ժամադրավայր այցելած լինէր, ուր միասնականութեան ոգու խորհրդանշի վերածւած ու պատմական յաղթանակների ժամանակ իրականացւող Քոչարին, իր զուռնա-դհոլի երանգի ներքոյ թեհրանահայութեան ուրբաթը առաւել իմաստալից դարձրեց:

Աւանդական Քոչարիին մասնակցում էին արհեստավարժ պարային խմբերի սաներ, սկաուտներ, ինչպէս նաեւ իրենց հանգստեան օրը Հ.Մ.Ա.Կ.-ի ուրբաթօրեայ նախաճաշեան սեղանի շուրջ մասնակցած ներկաներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։