Հա

Համայնք

22/05/2019 - 08:10

Մանուկների դաշտահանդէս

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 17-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 16-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը՝ «Արարատ» մարզաւանում։

Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի բարձր հովանաւորութեամբ եւ Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ, թւականիս մայիսի 17-ին, առաւօտեան ժամը 11-ից մինչեւ կէսօրից յետոյ ժամը 16-ը տեղի ունեցաւ «Մանուկների դաշտահանդէս»-ը՝ «Արարատ» մարզաւանում։

Ծրագիրը ընդգրկում էր հոգեւոր բնոյթ ունեցող աշխատանքներ 3-ից 12 տարեկան մանուկների համար, որ մեծ ուրախութեամբ կատարում էին մանուկները։

Աշխատանքները կատարւում էին հետաքրքիր անուն ունեցող տաղաւարներում, օժանդակ խմբերի օգնութեամբ, որոնցից էին՝ «Մեր ճամբորդակից Յիսուսը», «Խճանկար», «Անակնկալ», «Քրիստոս Յարեաւ», «Արւեստի կայան», «Երկնային թռիչք», «Քրիստոսի անունները», «Փրկութեան պոէմը», «Ես եւ իմ մանուկները», «Մեր հրաշք այբուբենը», «Գիտես արդեօ՞ք», «Այն օրը որ Աստւած ստեղծեց», «Փառաբանութիւն» եւ «Անակնկալ»:

Ծրագրին այցելեց առաջնորդ  Սրբազան Հայր՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը եւ թեմիս առաջնորդի օգնական գերշ. Տ․Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը։ Առաջնորդ Սրբազան Հայրը, յանձնախմբի անդամների ընկերակցութեամբ այցելեց տաղաւարները, դիտեց աշխատանքները եւ ամբողջութեամբ գնահատեց։

Եղան փոքրիկներ, որ ազատ բեմում երգելով եւ ասմունքելով ուրախացրին բոլորին։

Ըստ Սովորութեան, տեղի ունեցաւ աւանդական շուրջպարը, առաջնորդ Սրբազան Հօր եւ մանուկների մասնակցութեամբ։

Յաւարտ շուրջպարի, ներկայ մանուկները կրելով Նոյեան տապանի բնակիչ կենդանիների պատկերները, Սրբազան Հայրերի հետ նկարւեցին յանձնախմբի կողմից պատրաստած Նոյեան տապանի մանրակերտի մէջ։

Նշելի է որ այս ծրագրին օժանդակել էին Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու կիրակնօրեայ դպրոցը, օժանդակ խումբը եւ Ս․Սարգիս եկեղեցու խորհուրդը։

Իսկ ծրագրի աւարտին, թեմիս բարեխնամ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր օրհնութեան ու գնահատանքի խօսքը փոխանցեց յանձնախմբին եւ օժանդակ խմբերին։

 

Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբ

Լուսանկարիչներ՝ Ժուաննա եւ Ժենիա Աւետեաններ

Յարակից լուրեր

  • Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, 2019 թ.-ի յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան նորընտիր վարչութեան անդամների ներկայացուցիչներին:

  • Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում
    Հայաստանի Համահայկական խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչն ազգային առաջնորդարանում

    Շաբաթ, յունիսի 15-ին, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական 7-րդ խաղերի գործադիր կոմիտէում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հէնրիկ Խալոյեանին:

  • Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան
    Էդիկ Մեջլումեանի այցն ազգային առաջնորդարան

    Շաբաթ, 2019 թւականի յունիսի 15-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց Ուրմիայի Ս. Ստեփանոս եկեղեցու բարերար, գաղութի ազգայիններից եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանի «Իշխան»-ի շքանշանակիր՝ պրն. Էդիկ Մեջլումեանին:

  • Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով
    Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի ընտանիքի դաշտահանդէսը Համբարձման տօնի առիթով

    Երկուշաբթի 3 յունիս 2019 թ.-ին Հ.Օ.Մ.-ի Ուրմիայի մասնաճիւղի հովանաւորութեան ներքոյ գործող «Նայիրի» մանկապարտէզի նախաձեռնութեամբ եւ գլխաւորութեամբ մանկապարտէզի տնօրէնուհի Ռօնիկ Մեջլումեանի եւ մասնաճիւղի ատենապետուհի Սեդա Մեջլումեանի, տեղի ունեցաւ Համբարձման տօնի դաշտահանդէսը, զւարճացնելու համար մանկապարտէզի 2018-2019 տարեշրջանի սաներին, տարեշրջանի փակման առիթով:

  • Շնորհաւորանք
    Շնորհաւորանք

    Էյդ-է Ֆեթրի տօնի առիթով, շնորհաւորում ենք ողջ Իսլամական աշխարհին եւ յատկապէս Իրանի Իսլամական Հանրապետութեան բնակիչ մեր իրանցի եղբայրներին եւ քոյրերին, մաղթելով բոլորին սէր, միութիւն, հանդուրժողականութիւն եւ փոխադարձ վստահութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։