Հա

Համայնք

22/05/2019 - 15:30

Իր ձեւով եւ բովանդակութեամբ՝ նորարարութիւն գրական երեկոյ

Մայիսի 21-ի երեկոյեան, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան (ՓԿՄ) նախաձեռնութեամբ, «Թունեան» տարր. դպրոցի սրահում կայացաւ իր ձեւով ու բովանդակութեամբ եզակի մի հանդիպում, որտեղ ներկաներին փոխանցւեց Արցախի Գրողների միութեան (ԱԳՄ) նախագահ բանաստեղծ Վարդան Յակոբեանի Ղարաբաղի բարբառով գրւած բանաստեղծութիւնները։

«ԱԼԻՔ» - Մայիսի 21-ի երեկոյեան, Թեհրանի Փերիոյ Կրթասիրաց միութեան (ՓԿՄ) նախաձեռնութեամբ, «Թունեան» տարր. դպրոցի սրահում կայացաւ իր ձեւով ու բովանդակութեամբ եզակի մի հանդիպում, որտեղ ներկաներին փոխանցւեց Արցախի Գրողների միութեան (ԱԳՄ) նախագահ բանաստեղծ Վարդան Յակոբեանի Ղարաբաղի բարբառով գրւած բանաստեղծութիւնները։

Ծրագրի սկզբում ցուցադրւեց ՓԿՄ-ի կողմից պատրաստւած Արցախի 30-ամեայ անցեալը ներկայացնող «Վերյիշում» ֆիլմը, որի վերջին հատւածում հեռարձակւեց երեկոյի մասնակիցներին ուղղւած Վ. Յակոբեանի ողջոյնի խօսքը։

Ապա միութեան կողմից բացման խօսք փոխանցեց Մելինա Մանգասարեանը, ապա միջոցառման մտայղացման մասին խօսեց Գասպար Ամիրխանեանը։ Բանաստեղծութիւնների ընտրանին ներկայացրեցին, բնիկ արցախցի Ռիմա Մելեանը եւ բնիկ ղարադաղցի Շահէն Միրզայեանցը, որոնք երկուսն էլ տիրապետում էին բարբառին։ Ծրագրի այս բաժինը վարում էր վաստակաշատ ուսուցիչ եւ գրող Նորվանը, որը նոյնպէս լաւածանօթ էր բարբառին։

Հարկ է նշել, որ Իրանի Ատրպատական նահանգի երբեմնի հայաբնակ Ղարադաղի շրջանի բարբառը, համարւում է Ղարաբաղի ենթաբարբառներից մէկը։

Ծրագրի աւարտին եզրափակիչ խօսքով հանդէս եկաւ Տ. Մեղրիկ եպս. Բարիքեանը, ով գնահատելով կազմակերպւած երեկոն, յորդորեց հայ ընտանիքներում անաղարտ պահել Մայրենի լեզուն, մասնաւորաբար երիտասարդութեանը կոչ ուղղեց գործունեայ մասնակցութիւն ունենալ նման միջոցառումներում։

Ընթացքում հակիրճ ելոյթ ունեցան դոկտ. Մ. Թումանեանը եւ դոկտ. Վ. Ռաթէոսեանը։

Վերջում ՓԿՄ-ի կանանց բաժանմունքի անդամուհիները, հիւրասիրեցին ներկաներին։

Հանդիսութեանը ներկայ էին՝ գրողներ, ուսուցիչներ, Պատգամաւորական ժողովի անդամներ։ Հասարակութեան ընդառաջումը մեծ էր, որի վառ ապացոյցն էր սրահի լեփ-լեցուն հանդիսատեսը, ով ջերմ մթնոլորտ էր ստեղծել ծրագրի ողջ ընթացքում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։