Հա

Համայնք

01/06/2019 - 11:50

Համբարձման տօնակատարութիւն

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

Մեր եկեղեցու տօնացոյցի համաձայն, թւականիս հինգշաբթի մայիսի 30-ը մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի երկինք Համբարձման տօնն էր:

Այդ ուրախ առիթով Թեհրանի եկեղեցիներում հինգշաբթի առաւօտեան մատուցւեց Քրիստոսի երկինք համբարձման տօնի առիթով սուրբ պատարագ:

Համբարձումը քրիստոնէական կրօնը իմաստաւորող եւ արժեւորող կարեւորագոյն տօներից մէկնն է, ընդ որում պարփակւում են յաւիտենական կեանքի գերագոյն եւ անխորտակելի յոյսը, Քրիստոսի երկրորդ գալստեան երաշխիքն ու մարմինների յարութեան ու երկնքի արքայութիւն մուտք գործելու բացարձակ ճշմարտութիւնը եւ Քրիստոսի իր հաւատացեալներին տւած լիարժէք խոստումների մեկնարկը:

Համաձայն Ս. Աւետարաններին, Քրիստոս յարութիւն առնելուց յետոյ փառաւորեալ մարմնով քառասուն օրեր երկրի վրայ մնաց, բազմիցս երեւաց իր աշակերտներին, նրանց մտքերը բացեց Հին Կտակարանի Օրէնքի եւ մարգարէութիւնների լոյսի տակ եւ ապա բոլորի աչքերի առաջ Ձիթենեաց լեռից ամպերի վրայ դէպի երկինք համբարձաւ եւ նստեց Հօր աջ կողմում:

Այդ առիթով Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում արարողութեան նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց՝ թմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը: Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին շեշտեց՝ «Համբարձումը Քրիստոսի երկրաւոր կեանքի աւարտը եւ նոր կեանքի ու յաւիտենականութեան շարունակականութիւնն է»: Ապա բացատրելով օրւայ շարականների մասին աւելացրեց՝ «Այսօրւայ շարականները, մեր մտածումները կենտրոնացնում են Քրիստոսի յաւիտենական կեանքի մասին, որի համար Ինքը երկնքից երկիր իջաւ, Իր առաքելութիւնը կատարելուց յետոյ կրկին երկինք է համբառնում, որովհետեւ երկինքն ինքն աղբիւրն է ամէն տեսակ բարիքի, կեանքի եւ օրհնութեան»:

Մի այլ բաժնում Սրբազան Հայրն ասաց՝ «Մենք էլ այժմ աղօթենք եւ Առաքեալների պէս մեր հայեացքները երկինք բարձրացնենք խնդրելով Իր մշտատեւ օրհնութիւնը եւ ակնկալելով Իր Հոգիի գալուստը մեզանից իւրաքանչիւրի կեանքի մէջ, որովհետեւ Ս. Հոգու գալուստով Քրիստոսի եկեղեցին վերածւում է այնպիսի ուժանիւթի, որ աշխարհում ոչ ոք չի կարողանայ Նրա առաջն առնել, որովհետեւ Նա հոգիով միացած է իր Փրկչին»: «Համբարձման տօնը սերտօրէն առընչւած է մեր ժողովրդի կեանքի հետ: Մեր ժողովուրդը Համբարձման տօնի օրերին, մեր գրականագէտների ներկայացրած ջանգիւլումներով եւ երգերով տօնում է եւ վերյիշում իր անցեալն ու պատմութիւնը»: «Համբարձման տօնը մեզ համար թէ կրօնական եւ թէ ազգային իւրայատուկ իմաստ եւ նշանակութիւն ունի»,- աւարտեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին բոլոր եկեղեցիների եկեղեցական խորհուրդները պատրաստել էին Համբարձման յատուկ հիւրասիրութեան սեղաններ, որոնք օրհնւելուց յետոյ հրամցւեցին եկեղեցիների բակում հաւաքւած ժողովուրդին:

Պատրաստւել էին նաեւ ջանգիւլումներ, որոնք մեծ խանդավառութեամբ կիրառւեցին համաձայն մեր ժողովրդական աւանդութեան:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։