Հա

Համայնք

10/06/2019 - 08:20

Յիսուս Քրիստոսի Համբարձման առիթով տօնակատարութիւն Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում

Թւականիս մայիսի 30-ի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ իւրայատուկ մի միջոցառում նւիրւած Յիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման, որի նախաձեռնողն էր նոյն եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցը եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Հոգեւոր Եղբայրակցութիւնը:

Թւականիս մայիսի 30-ի երեկոյեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ իւրայատուկ մի միջոցառում նւիրւած Յիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման, որի նախաձեռնողն էր նոյն եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցը եւ Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ Հոգեւոր Եղբայրակցութիւնը:

Ծրագրին ներկայ էին Թ. Հ. Թ. առաջնորդական օգնական գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը եւ հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ:

Ծրագիրը կազմւած էր երկու բաժիններից. առաջին բաժինը, որը տեղի ունեցաւ եկեղեցու մէջ եւ սկսւեց Տէրունական աղօթքով շարունակւեց օրւան համապատասխան Աւետարանական ընթերցումներով, հոգեւոր երգերով ու աղօթքներով:

Այս բաժնում Մեղրիկ սրբազանը ազդեցիկ եւ տպաւորիչ ոճով ներկայացրեց Քրիստոսի Համբարձման շուրջ իր գեղեցիկ պատգամը, եւ հաւատաւոր ժողովրդին յորդորեց աղօթքով ու ապաշխարութեամբ աճելու հաւատքի կեանքի մէջ, ի մասնաւորի պատեհ առիթ համարեց այս խորհրդաւոր տասը օրերը (Համբարձումից մինչեւ Հոգեգալուստ) աղօթքին նւիրւելու եւ զօրանալու ու լիցքաւորւելու Սուրբ Հուգով: Ապա իր պատգամի ընթացքում մի յուզիչ վկայութիւն բերելով եզրակացրեց թէ ծնողները իրենց զաւակների փրկութեան հարցում՝ այն ժամանակ են կարող օգնել նրանց՝ երբ նախ իրե'նք ընդունած լինեն Տիրոջ փրկութիւնը:

Ծրագրի առաջին բաժինը աւարտւեց «Սուրբ խաչիւ» եւ «Պահպանիչ» աղօթքներով, որից յետոյ ժողովուրդը անցաւ եկեղեցու բակ շարունակելու ծրագրի երկրորդ բաժինը, որը կատարւեց զւարճալի եւ ուրախ մթնոլորտում: Աւանդական տարազ հագած երեխաների ներկայութիւնը աւելի էր հարստացնում տօնական այս մթնոլորտը:

Աստծու խօսքով եւ համբարձման խորհրդով զօրացած, համեստ հիւրասիրութիւնից յետոյ, հաւատաւոր ժողովուրդը թողեց եկեղեցին շատ ուրախ եւ գոհունակ սրտով:

 

Թ. Հ. Թ. Քրիստոնէական դաստիարակութեան յանձնախումբ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։