Հա

Համայնք

11/06/2019 - 08:00

Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցի տարեվերջի հանդէսը (2018 -2019)

Հանդէսը տեղի ունեցաւ ուրբաթ, 24 մայիսի 2019 թւականի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլեան» սրահում, որը լեփ լեցուն էր կիրակնօրեայ դպրոցի սաներով, ծնողներով, եկեղեցու եկեղեցական խորհուրդով եւ քահանաներով, այդ օրը եկեղեցին ապրում էր իր վերելքի եւ ուրախութեան մէջ:

Այս քառեակով սկսւեց Սրբ. Թարգմանչաց եկեղեցւոյ կիրակնօրեայ դպրոցի 2018-2019 տարեվերջի հանդէսը, որը արտասանեցին կիրակնօրեայի փոքրիկ մանուկները՝

Օգնիր, որ միշտ լինեմ բարի

Ընկեր չլինեմ երբեք չարին,

Փոքրիկ մանուկ Յիսուսի պէս,

Զարգանայ իմ սիրտն ու հոգին:

 

Հանդէսը տեղի ունեցաւ ուրբաթ, 24 մայիսի 2019 թւականի երեկոյեան, Սրբոց Թարգմանչաց եկեղեցու «Շաղուլեան» սրահում, որը լեփ լեցուն էր կիրակնօրեայ դպրոցի սաներով, ծնողներով, եկեղեցու եկեղեցական խորհուրդով եւ քահանաներով, այդ օրը եկեղեցին ապրում էր իր վերելքի եւ ուրախութեան մէջ:

Շուրջ 70  աշակերտներ համախմբւած, հերթականութեամբ եւ գեղեկցութեամբ կատարեցին իրենց պարտականութիւնները բեմի վրայ: Իսկ օրւայ հանդէսի հաղորդավարն էր Օր. Անագէ Մարգարեանը, ով ամէն մի բաժնի ներկայացումից առաջ ազգային-կրօնական եւ Աստւածաշնչային համարներով համեմում էր ներկայացումենրը:

Այդ օրը աշակերտութիւնը հերթականութեամբ ներկայացրեց հետեւեալ յայտագիրը՝

Ա- Սուրէն  Մուրադեանի «Ես հայ եմ»-ն ասմունքեց Անաբէլ Բաբախանեանը:

Բ- 8 հոգեւոր երգեր կատարեցին 25 հոգանոց երգչախումբը, Անի Թահմասեանի ղեկավարութեամբ եւ Սեւան Սարգսեամի նւագակցութեամբ:

Գ- Վահան Թեքէեանի «Եկեղեցի հայկական» ասմունքեց Վենետա Ղեւոնդեանը:

Դ- Սիլւա Կապուտիկեանի «Հայոց աշխարհ» ասմունքեց Լէօնիդ Խանբաբայեան:

Ե- 117 եւ  121. 5-8 Սաղմոսներն արտասանեց Արմէն Դաբաշեանը:

Զ- Ապա Սուրբ Հոգու պտուղների պատկերները ներկայացրեցին փոքրիկները:

Վերջում Կիրակնօրեայ դպրոցի տեսուչ՝ արժ. Տ. Կոմիտաս աւ. քհնյ. Ղարախանեանը, օրւայ առիթով արտայայտւեց, ասելով՝ «Սրբոց Թարգմանչաց եկեղեցու Կիրակնօրեայ դպրոցը այս 24 տարիների ընթացքում ունեցաւ եւ տւեց իր պտուղները՝ շուրջ 40-ից աւելի աշակերտներ ձեռնադրւեցին որպէս դպիրներ, դպրուհիներ, ունեցաւ 8 կիսասարկաւագ-ուհիներ, 1 սարկաւագ, 2 քահանաներ եւ 1 կուսակրօն վարդապետ»:

«Եկեղեցին այժմ օժտւած է այս աշակերտներով, որոնք պատիւ ու զարդն են մեր եկեղեցու, մենք այդ  բոլորը, որը մեզ պահել է վերելքի մէջ, պարտական ենք թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին, ով իր  իմաստուն խրատներով եւ հորդորներով առաջնորդում է մեզ այդ դժւարին բայց սուրբ գործը շարունակելու»: Տէր հայրն իր խօսքերի վերջում քաջալերեց այն ծնողներին, որոնք իրենց երեխաներին բերում եւ առաջնորդում են եկեղեցու Կիրակնօրեայ դպրոց:

Վերջում Տ. Կոմիտասը շնորհակալութիւն յայտնեց Եկեղեցական խորհրդից, որը միշտ եղել է Կիրակնօրեայ դպրոցի կողքին եւ բեմ հրաւիրեց եկեղեցական խորհուրդի անդամներին:

Եկեղեցու խորհուրդն իր հերթին, ծաղեկողովներով գնահատեցին կիրակնօրեայի  ուսուցչական կազմին, որոնք մէկ տարի անխոնջ կերպով իրենց ծառայութիւնն են բերել մեր նոր սերնդին հոգեւոր դաստիրակութիւն տալու համար:

Ուսուցչական կազմի անդամներն էին՝ տիկնայք՝ Լուսաբեր Մարկոսեան (Տէր Կոմիտասի օգնական), Նոյեմ Ծառուկեան, Այլին Խանբաբայեանը եւ օրիորդներ՝ Անի Թահմասեան եւ Անագէ Մարգարեանը:

Վերջում, եկեղեցու խորհուրդի կողմից եղաւ համեստ ընդունելութիւն, որից յետոյ ծնողներն աշակերտութեան հետ միասին ու գոհանակութեամբ թողեցին սրահը, յուսալով, որ 2020 թւականին պիտի տօնեն Սրբոց Թարգմանչաց եկեղեցու կիրակնօրեայ դպրոցի բացման 25-ամեակը:

 

Սրբոց Թարգմանչաց եկեղեցուԿիրակնօրեայ դպրոցի տեսչութիւն,

ուսուցչական կազմ եւ եկեղեցական խորհուրդ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։