Հա

Համայնք

12/06/2019 - 11:10

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպում

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան յունիս ամսւայ ընդհանուր հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի յունիսի 10-ի ժամը 8:30-ին «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում:

Հանդիպման բացումը կատարւեց միութեան նախագահ՝ ընկեր Նորիկ Մանասէրեանի միջոցով, մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալ ընկեր Շուշիկ Յունանեանի յիշատակը, ապա ընկեր Ժանետ Թարվերդեանը ներկայացրեց Հայաստանից ժամանած վաւերագրական տեսաժապաւէնի պատրաստման հեղինակ՝ պրն. Արսէն Գասպարեանին: Նա ծնւել է 1981 թւականին Երեւանում, աւարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վաւերագրական ֆիլմերի ռեժիսորային բաժինը: Հեղինակն է բազմաթիւ կարճամետրաժ եւ լիամետրաժ վաւերագրական տեսաժապաւէնների: Ապա ցուցադրւեց իր միջոցով պատրաստւած «Քոչարի» վաւերագական ֆիլմը, որի աւարտին իր գնահատական խօսքը յայտնեց բանաստեղծ՝ պրն. Վարանդ Քուրքչեանը: Ապա ընկեր Նորիկ Մանասէրեանի միոցով ներկայացւեց Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութան 6-ամեայ ուղեգիծը՝ վաւերացւած միութեան 16-րդ Ներկայացուցչական ժողովում, որը բազմացւել եւ տրամադրւել էր ներկաներին: Հանդիպման երկրորդ բաժնում տեղի ունեցաւ մտքերի փոխանակում եւ առաջարկների ներկայացում՝ ապագայ ծրագրերի ուղղութեամբ եւ աւարտին տեղի ունեցաւ ընդունելութիւն, տօնւեց յունիս ամսւայ տարեդարձները: Ընկերերը բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

 

Հ.Մ.Ա.Կ.

Յարակից լուրեր

  • Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ
    Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Պուտինի հետ

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «G20»-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:

  • Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հ.Բ.Ը. միութեան նախագահն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Չորեքշաբթի թւականիս յունիսի 19-ին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Հայկական Բարեգործական ընդհանուր միութեան նախագահ՝ Նժդեհ Մութաֆեանին:

  • Երեսփոխան Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահին
    Երեսփոխան Բագրատունի այցելեց հանրապետութեան նախագահին

    ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի 18 յունիսին այցելեց հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աունի:

  • Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ
    Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղարի հետ

    Ռուսաստանի Ուֆա քաղաքում անցկացւող Անվտանգութեան հարցերը համակարգող բարձարագոյն ներկայացուցիչների 10-րդ համագումարի շրջանակներում, Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին հանդիպել է ՀՀ անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ:

  • Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում
    Տեղի է ունեցել ՀՅԴ - ԲՀԿ հանդիպում

    Յունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ, «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան ղեկավարութեան հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցութեան կողմից մասնակցել են ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային յանձնախմբերի համակարգող Արծւիկ Մինասեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։