Հա

Համայնք

25/06/2019 - 08:10

Ս. Էջմիածնի տօնը Թեհրանում

Ս. Էջմիածնի տօնի առիթով՝ կիրակի, 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:

Ս. Էջմիածնի տօնի առիթով՝ կիրակի, 23 յունիսի առաւօտեան Թեհրանի մեր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր սուրբ պատարագ:

Ս. Սարգիս մայր եկեղեցում, պատարագը նախագահեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում խօսելով «Տօն Կաթողիկէ Սրբոյ Էջմիածնի» մասին բացատրում է՝ «Այս տօնը նշանակում է Ս. Էջմիածին Տաճարի կառուցման եւ յիշատակի ոգեկոչման օր, որ մեր եկեղեցին իր յատուկ աղօթքներով ու շարականներով ոգեկոչում է այդ տօնը»:

Ապա բացատրելով Ս. Տաճարի կառուցման մասին, աւելացնում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Խոր Վիրապի ելքից յետոյ, Տրդատ թագաւորի հետ միասին, քրիստոնէութիւնը պետական կրօն են հռչակում եւ իրենց առաջին գործը լինում է յատուկ վկայարաններ կառուցել Ս. Հռիփսիմեանց եւ Ս. Գայիանեանց կոյսերի թաղման վայրում: Այդ միջոցին երբ Աստւածային լոյսով ու շնորհքով լուսազարդ Սուրբն աշխատում էր, տեսիլք է ունենում, որի համաձայն Աստւածորդին իր ոսկեայ մուրճով երկնքից իջած Վաղարշապատի հեթանոսական տաճարի վրայ Մայր Կաթողիկէ եկեղեցու յատակագիծն է գծում: Արթնանալուն պէս, Սուրբը մտածում է, որ այդ պէտք է կատարւի յատուկ կրօնական արարողութեամբ: Իր կաթողիկոսական ձեռնադրութիւնից յետոյ, թագաւորի, իշխանների եւ ողջ ժողովուրդի հետ սկսում են կառուցել տաճարը: Նրա սկզբնական անունը եղել է «Ս. Աստւածածին» բայց հետագային փոխւում եւ լինում է «Էջմիածին» այսինքն Միածնի իջած տեղը»:

«Այսօր քրիստոսագալուստ տօն է մեր եկեղեցու, նաեւ երկնային վկայութիւնն է մեր Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու նւիրականութեան, սրբութեան եւ իւրայատուկ փրկչական ու փրկագործական մեր ժողովրդի կեանքում»: «Մենք պէտք է մեր քրիստոնէական հաւատի վրայ ամուր կանգնենք, չլինենք ձեւական մեր աղօթքների մէջ, այլ լինենք բառի բուն իմաստով հաւատացեալներ»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

  • «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում
    «Հայ կին» միութեան Վարչութեան անդամները ազգային առաջնորդարանում

    Երեքշաբթի, 2019 թւականի յուլիսի 9-ին, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց «Հայ կին» միութեան նորընտիր Վարչութեան անդամներին:

  • Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին
    Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց առաջնորդ Սրբազանին

    Երեքշաբթի, յուլիսի 9-ի կէսօրին, Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհուրդը հանդիպեց թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին:

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։