Հա

Համայնք

01/07/2019 - 09:00

Հոգեհանգստեան արարողութիւն Գառնիկ Բադալեանի յիշատակին

Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ նորոգ հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետեւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Օրեր առաջ յանկարծամահ եղաւ Իրան-Հայաստան յարաբերութիւնների զարգացման գործում մեծ վաստակ ունեցող եւ վերջերս Թուրքմենստանում, որպէս Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան պաշտօնավարող Գառնիկ Բադալեանը:

Հանգուցեալի յիշատակին, ով երկար տարիներ դիւանագիտական առաքելութիւն է դրսեւորել Իրանում, Հայաստանի Հանրապետութեան դեսպանութեան յարկի տակ, թւականիս յունիսի 28-ին, նախաձեռնութեամբ Իրանում ՀՀ դեսպանութեան եւ հովանաւորութեամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն եւ ընդունելութիւն:

Սուրբ եւ անմահ պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձաւ նորոգ հանգուցեալ Գառնիկ Բադալեանի ծաւալած աշխատանքներին: Այնուհետեւ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Կրօնական արարողութեան աւարտին, ազգային առաջնորդարանի դահլիճում կազմակերպւել էր ընդունելութիւն, որի ընթացքում Սրբազան Հայրը մի անգամ եւս անդրադառնալով հանգուցեալի իւրայատկութիւններին նշեց. «Գառնիկ Բադալեանի ներկայութիւնը Իրանի Իսլ. Հանրապետութիւնում, ինչ հանգամանքով էլ որ եղած լինի, դրական ներկայութիւն էր երկու ժողովուրդների եւ երկու երկրների յարաբերութեան զարգացման եւ բարելաւման տեսակէտից: Հայաստանի դիւանագիտութեան համար իրօք մեծ նւաճում է, երբ մեր դիւանագէտները, Իրանում գործում են մեկնելով երկու երկրների շահերից, երկու ժողովուրդների մօտեցման տեսակէտից եւ ինչու չէ նաեւ դրանց հիման վրայ շարունակում են իրենց յարաբերութիւնը եւ գործունէութիւնը: Բնական է, որ Իրանը մեծ եւ հզօր երկիր է իր հարստութեամբ, Հայաստանը եւս փոքր լինելով հանդերձ իր տեղը եւ դիրքն ունի տարածաշրջանի կեանքի մէջ, ի վերջոյ երկու ժողովուրդներն էլ պատմութեան ընթացքում հազարաւոր տարինեերի քաղաքակրթութեամբ պատւանդանւած ժողովուրդներ են»: Սրբազան Հայրն ընդգծեց. «Հայաստանի անկախացումից յետոյ, օր աւուր տարբեր բնագաւառներում, զարգանում են երկու երկրների յարաբերութիւնները, որը հպարտանք է մեզ համար եւ գերագոյն երջանկութիւն, տեսնելու երկու ժողովուրդների այսպիսի յարաբերութիւնե, նշելի է նաեւ, որ դիւանագիտական մարմինները մեծ նպաստ եւ նոր գունաւորում են տալիս հայ իրանական յարաբերութիւններին: Հանգուցեալ Գառնիկ Բադալեանն այդ տեսակէտից արժէքաւոր ներդրում ունեցած է, եւ իր հրատարակութիւնները մեծապէս օգտակար են եղել երկու ժողովուրդների յարաբերութիւնների առումով»: Սրբազան Հայրը, իր, ազգային իշխանութեան եւ համայնքի անունից ցաւակցեց Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանին եւ դիւանագիտական կազմին:

Ընթացքում, ներկաներին իրենց ներկայութեան համար շնորհակալութեան խօսք ուղղելով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, գնահատեց Գառնիկ Բադալեանի յիշատակի համատեղ միջոցառման կազմակերպման համար: Դեսպանը յետդարձ հայեացք նետելով Իրանում 1992 թւականին Հայաստանի Հանրպետութեան դեսպանութեան ձեւաւորմանը, ընդգծեց. «Հանգուցեալ Գառնիկ Բադալեանը եղել է Իրանում ՀՀ դեսպանութեան հիմնադիրներից մէկը, ով իր աշխատանքային բնագաւառում բաւականին հետեւողական էր: Նա հաւաքում էր տւեալներ, նիւթեր եւ ունի ստեղծագործութիւններ»: Դեսպանն անդրադառնալով Գառնիկ Բադալեանի հետ իր 20-ամեայ վաղեմիութեամբ ծանօթութեանը, ընդգծեց նրա իրանագէտ լինելու հանգամանքը եւ նշեց. «Երբ ես նշանակւեցի Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան, հանգուցեալ Գառնիկ Բադալեանն իր խորհուրդներով բաւականին օգտակար հանդիսացաւ: Շատ ուրախալի էր, որ Թուրքմենիստանում Հայաստանի դեսպան նշանակւեց հանգուցեալը, ով բաւականաչափ իրազեկ էր տարածաշրջանի մասին, սակայն ցաւօք նրա դեսպանի առաքելութիւնը երկար չտեւեց»:

Օրւայ կրօնական արարողութեանը եւ ընդունելութեանը, դեսպանութեան դիւանագիտական կազմից բացի, ներկայ էին՝ Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, «Ալիք» հաստատութեան, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչ՝ Արտեմ Ղարիբեան

Յարակից լուրեր

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալեանը
    Մահացել է Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալեանը

    Ցաւով տեղեկացանք, որ երէկ՝ յունիսի 12-ին յանկարծամահ է եղել Թուրքմենստանում, Աֆղանստանում, Տաջիկստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գառնիկ Բադալեանը:

  • Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը
    Փերիա գաւառի «Լուսահանգիստ» սրբավայրում տեղի ունեցաւ ամենամեայ հոգեհանգստեան արարողութիւնը

    Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ, ամենամեայ կարգով Ս. Յարութեան տօնին յաջորդող կիրակի օրը՝ Կրկնազատկին, Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի մօտակայքում գտնւող «Լուսահանգիստ» կոչւող սրբավայրում կատարւում է հոգեհանգստեան արարողութիւն, իսկ վերջին տարիներին մեծաթիւ ուխտաւորների մասնակցութիւնն ապահովելու նպատակով սոյն կարգը տեղի է ունենում Կրկնազատկին նախորդող ուրբաթ օրը։ «Լուսահանգիստ»-ում է գտնւում 17-րդ դարի սկզբում քրիստոնէական հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի շիրիմը։

  • Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն
    Լիլիթ Տէրեանի հոգեհանգստեան արարողութիւն

    Ուրբաթ, 26 ապրիլ 2019 թ.-ի առաւօտեան, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում յաւարտ ս. եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն,  իրանահայ արձանագործ, քանդակագործ եւ արւեստագէտ՝ Լիլիթ Տէրեանի հոգու խաղաղութեան համար։

  • Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Սպահանի հայոց թեմում ծառայած հոգելոյս թեմակալ առաջնորդների
    Հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ Սպահանի հայոց թեմում ծառայած հոգելոյս թեմակալ առաջնորդների

    Նոր Ջուղայի պատմութեան առաջին առաջնորդ երջանկայիշատակ Մեսրոպ արք.-ի դամբարանին (վախճան՝ 1626 թւական) պատշաճ եւ արժանաւոր տեսք հաղորդելու համար՝ Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի նախաձեռնութեամբ եւ ազգային իշխանութեան համագործակցութեամբ իրականացւել են նշւած վախճանեալ առաջնորդի շիրիմի եւ յարակից տարածքի բարեզարդման աշխատանքները։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։