Հա

Համայնք

02/07/2019 - 08:30

Հայրապետական մաղթանք Արամ Ա կաթողիկոսի օծման 24-րդ տարեդարձի առիթով

Կիրակի, 30 յունիս 2019 թ.-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի առիթով:

Կիրակի, 30 յունիս 2019 թ.-ին յընթացս ս. եւ անմահ պատարագի, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց Հայրապետական մաղթանք, Ս. Աթոռիս գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ընտրութեան եւ օծման 24-րդ տարեդարձի առիթով:

Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կրօնական արարողութեան նախագահեց եւ այս առիթով իր պատգամը տւեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը:

Սրբազան Հայրն իր քարոզն սկսեց Պօղոս առաքեալի նամակներից մէկի գրութեամբ, որտեղ առաքեալը կարեւորութեամբ շեշտում եւ յիշեցնում է իր աշակերտներին եւ եկեղեցու անդամներին, որ աղօթեն միմեանց համար եւ աղօթեն նաեւ իր համար, որովհետեւ Առաքեալի մտքում աղօթքը կայ, որպէս ոչ միայն հոգեւոր կապ անդամների միջեւ, այլ նաեւ որպէս զոհութեան եւ ներշնչման աղբիւր:

«Հետեւելով առաքեալի պատգամին եւ թելադրանքին, մեր եկեղեցին տարւայ ընթացքին, յատուկ առիթներով աղօթում է եւ յատուկ շարականներով Աստծուց առաջնորդութիւն հայցում, իր եկեղեցու հաւատացեալների, սպասաւորների, նւիրական աթոռների գահակալների, իր հանրապետութեան ղեկավարների եւ իր ողջ ժողովրդի համար, խնդրելով, որ Աստւած ինքը օրհնի եւ առաջնորդի բոլորին իր կամքի համաձայն»,- ասաց Սրբազան Հայրը:

«Այս հասկացողութեամբ, մենք աղօթեցինք Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի կեանքի արեւշատութեան համար, որովհետեւ ճիշտ 24 տարիներ առաջ, այս օրերին, նա ընտրւեց որպէս կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ եւ յուլիսի 1-ին օծւեց, ներկայութեամբ զանազան տեղերից եկած հարիւրաւոր պատգամաւորների, պետական ու միջ-եկեղեցական բարձրաստիաճանների ներկայութեամբ»,- շարունակեց առաջնորդ Սրբազանը:

Իր քարոզի ընթացքին, Սրբազան Հայրը խօսելով Արամ Ա Վեհափառ Հայրապետի անցեալ 24 տարւայ աշխատանքների մասին, աւելացրեց. «Մեծի Տանն Կիլիկոյ ժամանակի կաթողիկոսը՝ Գարեգին Սարգսեանը, փոխադրւեց Էջմիածին, որպէս Ամենայն հայոց կաթողիկոս:  Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութեան միաբանութիւնն ու պատգամաւորական ժողովը, նոր կաթողիկոս ընտրեց յանձինս Արամ կաթողիկոսի, ով իր ունեցած գիտութեամբ, հմտութեամբ, քրիստոնէական եկեղեցիներին մատուցած ծառայութեամբ, այսօր ոչ միայն մեր եկեղեցու կեանքի մէջ, այլ համաշխարհային եկեղեցիների կեանքում ունի իր ինքնուրոյն տեղն ու դերը»: «Վեհափառ Հայրապետն այսօր եւս շարունակում  է իր առաքելութիւնը եւ իր ներդրումն է բերում ոչ միայն միջ-եկեղեցական, այլ միջ-քաղաքակրթական բնագաւառներում, աշխարհի քաղաքակրթութեան եւ ծառայութեան գանձանակի մէջ, որը մեր եկեղեցու համար պատիւ ու  փառք է»: «Երկար եւ եկեղեցաշէն ու ազգանւէր կեանք ենք մաղթում Վեհափառ Հայրապետին»,-եզրակացրեց Սրբազան Հայրը:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ներկայացուցչական ժողով ազգային առաջնորդարանում
    Ներկայացուցչական ժողով ազգային առաջնորդարանում

    Երկուշաբթի, 22 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան, հրաւէրովը թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Քրիստոնէական դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու տկն. Շաքէ Եղիայեանի, տեղի ունեցաւ Կրօնական խորհրդի, Քահանայից դասի եւ եկեղեցիների Եկեղեցական խորհուրդների ներկայացուցիչների ժողով։

  • Հոգեհանգստեան արարողութիւն
    Հոգեհանգստեան արարողութիւն

    Կիրակի, 21 յուլիս 2019-ի առաւօտեան, յաւարտ ս. եւ անմահ պատարագի, Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում տեղի ունեցաւ յատուկ հոգեհանգստեան արարողութիւն, 2009 թւականի 15 յուլիսին Թեհրան-Երեւան օդանաւային դժբախտ արկածին զոհ գնացած անմեղ զոհերի հոգիների խաղաղութեան համար։

  • Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը
    Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին մասնակցում է Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդը

    Ասիայի Եկեղեցիների խորհուրդը ընդգրկում է Ասիայի բոլոր եկեղեցիները, որոնք գործում են աւելի քան 22 երկրների մէջ, ներառեալ Իրանը։ Իրանի հայոց եկեղեցին, 2010 թւականի ապրիլից մաս է կազմում սոյն խորհրդին եւ իր գործօն մասնակցութիւնն է բերում նրա աշխատանքներին։ Յայտնենք, որ 2018-ի յուլիսին սոյն խորհրդի Գործադիր վարչութիւնը իր տարեկան ժողովը գումարեց Անթիլիասում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի տնօրինութեամբ եւ հրաւէրով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի։ Սեպուհ արքեպիսկոպոսը 2010-ից սկսեալ Գործադիր վարչութեան անդամ է։

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն, այսօր, կիրակի, 14 յուլիս 2019-ի վաղ առաւօտեան ժամերին մեկնեց Կամբոջիա - Փնոմ Փէն, մասնակցելու Ասիայի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան տարեկան հերթական ժողովին՝ 16-19 յուլիս 2019-ին:

  • Ուխտագնացութիւն դէպի Արաք
    Ուխտագնացութիւն դէպի Արաք

    Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ մեծագոյն Սրբեր՝ Ս. Սահակ եւ Մեսրոպի տօնը, այս տարի կատարւեց թւականիս 11 եւ 12 յուլիս օրերի ընթացքին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։