Հա

Համայնք

06/07/2019 - 09:30

Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների

Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

Նրա երկարամեայ աշխատանքները գնահատելու նպատակով, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նախաձեռնութեամբ յուլիսի 2-ի երեկոյեան իր ներկայութեամբ հրաժեշտի հանդիպում էր կազմակերպւել ազգային առաջնորդարանի դահլիճում, Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, ազգային իշխանութեան, կառոյցների, միութիւնների եւ մամուլի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

Հանդիպմանը Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը իր գնահատանքը եւ գոհունակութիւնը յայտնեց Սայիդ Թաղաւիին եւ ուրախութիւնը իր նոր պաշտօնի ստանձնման եւ ոչ թէ հանգստի կոչւելու առումով: Սրբազան Հայրն ընդգծեց, որ անցնող տարիներին պրն. Թաղաւին աշխատանքները համակարգում էր որպէս մտերիմի ու հարազատի, այլ ոչ լոկ պետական պաշտօնեայի եւ այդ բարեացակամութիւնը համարեց նրա առաքելութիւնը: Սրբազան Հայրը ընդգծեց. «Նրա դրսեւորածը, առաքինութիւն եւ առաքելութիւն էր նախ իր պաշտօնի հանդէպ ունեցած գիտակցութեան համար եւ վկայութիւնն էր իր իրական հայրենասիրութեան, որովհետեւ հայրենիք սիրելը միայն խօսքով չէ եւ երբ մարդ իր քաղաքացի հայրենակիցների բարօրութեան համար ծառայութիւն է մատուցում, դա նշանակում է, որ նա անուղղակիօրէն իր հայրենասիրութիւնն է դրսեւորում»:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենպետ ճրտգ. Նորայր Արամեանը իր ելոյթի ընթացքում շնորհաւորեց նրան, նոր պաշտօնը ստանձնելու համար եւ ընդգծեց, որ իւրաքանչիւրի գնահատանքը համարւում է մեր ժողովրդի գնահատանքը, որը ապացուցում է թէ նա իր աշխատանքը իրականացրել է լաւագոյն ձեւով: Մեծարանքի երեկոյին գնահատանքի եւ երախտիքի խօսքեր ուղղեցին «Պայման» եռամսեայ հանդէսի գլխաւոր խմբագիր Արմինէ Առաքելեանը, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան վարչութեան նախագահ Հարմիկ Զովէլեանը, ազգային առաջնորդարանի ներքին վարիչ Զօրիկ Կարապետեանը, ով փոխանցեց Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանի գնահատանքի խօսքը, իրանահայ վաստակաւոր գործարար Լեւոն Ահարոնեանը, ով իր երկարամեայ ազգային ու հասարակական գործունէութեան յուշերի ընդմիջից անդրադարձաւ Սայիդ Թաղաւիի աշխատանքային անցեալին, «Ալիք»-ի անունից գնահատանքի խօսք ուղղեց օրաթերթի ժամանակի տնօրէն Վարուժ Յովհաննիսեանը, ով անդրադարձաւ Սայիդ Թաղաւիի տարիների բարեացակամ եւ գիտակ մօտեցմանը, համայնքի ազգային հասարակական միջոցառումների նկատմամբ եւ աշխատանքներին սահուն ընթացք տալու համար:

Վերջում, խօսքը փոխանցւեց Սայիդ Թաղաւիին, ով ներկաների ցուցաբերած բարեացակամ մօտեցման եւ գնահատանքի խօսքերի համար շնորհակալութիւն յայտնեց եւ նշեց, որ ինքը եւս երախտապարտ է բոլոր կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների կողմից դրսեւորւած ջերմ վերաբերմունքի համար: Նա իր յուշերի ընդմիջից անդրադարձաւ ժամանակի Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանի, դոկտ. Աիդա Յովհաննիսեանի, ժամանակին Իսլ. խորհրդարանի պատգամաւոր հանգուցեալ դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ազգային մարմինների, կառոյցների ու միութիւնների ներկայացուցիչների հետ իր աշխատանքային կապերի մասին եւ յաւելեց, որ տարիների փորձառութիւնը եւ համայնքի իրազեկ անձանց հետ շփումները եւ փոխճանաչողութիւնը, ժամանակի ընթացքում կարգաւորում են բազմաթիւ հարցեր: Նա նշեց, որ խնդիրների կարգաւորման համար անհրաժեշտ է հետեւողական մօտեցում եւ գնահատանքով անդրադարձաւ թեմակալ առաջնորդի ներկայութեանը եւ դասախօսութիւնների անցկացմանը զանազան սեմինարներին, խորհրդաժողովներին ու պետական միջոցառումներին, այն բնութագրելով փոխճանաչողութեան լաւագոյն միջոցներից: Վերջում նա յոյս յայտնեց, որ առաջիկայում եւս հարցերը ընթանան հարթ եւ սահուն:

Աւարտին կազմակերպւել էր ընդունելութիւն:

Թղթակից ԿԱՐԻՆԷ ԴԱՒԹԵԱՆ

Յարակից լուրեր

  • Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում
    Խորհրդակցական քննարկումներ՝ ազգային առաջնորդարանում

    Թեմական եւ Կրթական խորհուրդները նկատի ունենալով համայնքում օրըստօրէ զարգացող կրթական հարցերը եւ դժւարութիւնները, համատեղ կազմակերպել են խորհրդակցական հանդիպում, քննարկելու համար դպրոցների վերադասաւորման հեռանկարային ծրագրերը, որը կարիք ունի համայնքային-միակամ որոշումների եւ աշխատանքների, միշտ նկատի առնելով համայնքի օգտին եւ բարելաւման համար կատարւող քայլերը:

  • Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների
    Գնահատանքի միջոցառում՝ ի պատիւ Սայիդ Թաղաւիի երկարատեւ աշխատանքների

    Աւելի քան 20 տարի է ինչ Իսլամական մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով պատասխանատուն էր Սայիդ Թաղաւին, որի աշխատանքային շրջանը այդ հանգամանքում իր աւարտին է հասել:

  • Հանդիպում Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ
    Հանդիպում Իրանի Օլիմպիական կոմիտէի նախագահի հետ

    Երեքշաբթի 11 յունիս 2019-ին, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանը, Հայաստանի Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէի Թեհրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ պրն. Հարմիկ Զովէլեանը, «Շիմիդոր» ակումբի նախագահ եւ իրանահայ մարզիկների հովանաւորող՝ պրն. Հենրիկ Տէր-Ղուասեանը հանդիպեցին Իրանի Ազգային Օլիպիական կոմիտէի ղեկավար՝ դոկտ. Սէյէդ Ռեզա Սալեհի Ամիրիի հետ:

  • Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստի հարցով
    Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստի հարցով

    Իրանի ջրհեղեղից տուժածներին նպաստելու առումով Թ. Հ. Թ. Թեմական խորհուրդը կեանքի է կոչել յանձնախումբ:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Մեր սիրելի եւ հաւատացեալ ժողովրդի ուշադրութեանն ենք յանձնում, որ թւականիս փետր. 17-ին, նշանակւել է 2019 թ.-ի Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի ձեռնարկների ոգեկոչման յանձնախումբը, եւ փետր. 23-ին գումարելով իր անդրանիկ նիստը կատարել է աշխատանքների բաժանում ըստ հետեւեալի.

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։