Հա

Համայնք

27/07/2019 - 14:30

Միասնականութիւնը ուժ է. Թեհրանի Սկաուտները կրկին միասին՝ «Արարատ»-ում

Հինգշաբթի, յուլիսի 25-ին, երկար տարիներ դադարից յետոյ, Թեհրանում աշխատող Սկաուտական միութիւնները կրկին միաւորւեցին՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ:

Հինգշաբթի, յուլիսի 25-ին, երկար տարիներ դադարից յետոյ, Թեհրանում աշխատող Սկաուտական միութիւնները կրկին միաւորւեցին՝ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան յարկի տակ:

Աշխատանքի կազմակերպման նպատակը սկաուտների միասնութեան վերահաստատումն էր, որին մասնակցում էին Հ.Մ.Ա.Կ.-ի, Հ. Մ. «Սիփան», Հ. Մ. Մ. «Նայիրի» եւ Հ.Բ.Ը. միութիւնների բոլոր աստիճանաւոր-սկաուտները:

Օրւայ սկզբում կատարւեց աշխատանքի բացման արարողութիւնը, որի ժամանակ սկաուտները երգեցին՝ «Յառաջ նահատակ» երգը, այնուհետեւ բոլոր միութիւնների սկաուտները միմեանց հետ ծանօթացան:

Օրւայ առիթով դասախօս էր հրաւիրւել Իսլ. խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դոկտ. Կարէն Խանլարեանը:

Դոկտ. Կարէն Խանլարեանը սկզբում համապարփակ ներկայացրեց Իրանի եւ Հայաստանի տարածաշրջանի շուրջ զարգացումները, որից յետոյ սկաուտներին առիթ տրւեց պատգամաւորին ուղղելու իրենց յուզող հարցերը:

Հանդիպումն ընթացաւ հարց ու պատասխանի ձեւաչափով, ինչի շնորհիւ, այն առաւել արդիւնաւէտ ստացւեց:

Սկաուտների հարցերը վերաբերւում էր Իրանի եւ Հայաստանի շուրջ զարգացումների, համալսարանական կրթութեան եւ իրանահայ համայնքին:

Օրւայ վերջում սկաուտները միասնաբար պատրաստեցին՝ օջախ եւ ընթրեցին, այնուհետեւ միասնաբար մասնակցեցին խարոյկին, ինչն էլ ոգեւորեց նրանց:

Միասնական աշխատանքը աւարտւեց ուրբաթ առաւօտեան, փակման արարողութեան ժամանակ Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտապետի միջոցով, քոյր միութիւններին յանձնւեց սկաուտական յուշանւէրներ:

Վերջում բոլոր սկաուտները միասնաբար մէկ օղակի շուրջ հաւաքւելով կանչեցին՝ «Միասնականութիւնը ուժ է» կանչը:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։