Հա

Համայնք

29/07/2019 - 12:00

Քրիստոսի Այլակերպութեան տօնը Թեհրանի եկեղեցիներում

Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ի առաւօտեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հադիսաւոր ս. պատարագ Յիսուս Քրիստոսի հրաշափառ Այլակերպութեան (Պայծառակերպութեան) տօնի առիթով։

Յիսուս Քրիստոսի Այլակերպութեան կամ Պայծառակերպութեան տօնը, մեր ժողովրդի մեծագոյն տօներից է եւ մեր Եկեղեցական հայրերը, այդ տօնը մեկնաբանել են որպէս Քրիստոսի կեանքի ամենանւիրական եւ ամենաէական պահը, երբ Քրիստոս կամաւորապէս ինքն իրեն բացայայտեց իր աշակերտների դիմաց: Իր Աստւածային փառքը յայտնեց իրենց, հաստատելու եւ փաստելու, որ ինքը եկած է ոչ թէ երկրաւոր թագաւորութիւն հաստատելու, այլ եկած է, որպէսզի մարդկանց առաջնորդէ երկնքի արքայութեան:

Ս. Գրիգոր Լուսաւորիչը, քրիստոնէութեան պետականացումից յետոյ, բազմաթիւ ազգային տօներ, նոր իմաստով կապեց քրիստոնէութեան, որոնցից մէկն է Վարդավառը, այսինքն վարդերի կամ ծաղիկների տօն, որը կապւեց Պայծառակերպութեան տօնին: Ջուրը քրիստոնէական հասկացողութեամբ նոր իմաստ է ստացել: Ջուրը մաքրութեան խորհրդանիշ է եւ հետեւաբար Ս. Գրիգոր Լուսաւորիչը կազմակերպեց, որ Այլակերպութեան տօնին նաեւ մեր ժողովրդի զաւակները ջրացան կազմակերպեն եկեղեցական արարողութիւնից յետոյ, ասելով՝ թող Աստւածային այս ջուրը սրբի քո մեղքերը, քեզ Աստւածահաճ կեանքով զօրացնի:

Եկեղեցում ներկայ հաւատացեալները, մեծ թէ փոքր, Սուրբ Հաղորդութիւն ստանալուց յետոյ, արարողութեան աւարտին, Վարդավառի աւանդութիւնը վառ պահելով, խանդավառութեամբ եկեղեցիների բակում միմեանց վրայ ջուր թափեցին եւ ուրախ ժամեր անց կացրին:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

  • Ս. եւ անմահ պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում
    Ս. եւ անմահ պատարագ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնի առթիւ՝ Սպահանի հայոց թեմի եկեղեցիներում

    Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 3-րդ Տաղաւար տօնի՝ Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան (Վարդավառ) առթիւ, կիրակի՝ 2019 թւականի յուլիսի 28-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Բոլորան գիւղի Ս. Ղուկաս եկեղեցում, ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ։

  • Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում
    Տիրոջ Պայծառակերպութեան տօնը եւ Վարդավառի ժողովրդական աւանդութիւնը կատարւեց Ատրպատականի հայոց թեմում

    Կիրակի, 28 յուլիս 2019 թ.-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեան եպիսկոպոսական հանդիսաւոր ս. պատարագ մատոյց եւ քարոզեց Թաւրիզի նախկին հայաշատ Մարալան թաղամասում գտնւող Ս. Աստւածածին ուխտավայր մատուռում, որտեղ հաւաքւեցին թաւրիզահայեր ընտանեկան եւ բարեկամական խմբերով:

  • Այսօր Վարդավառ է՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը
    Այսօր Վարդավառ է՝ Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը

    Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից երրորդն է: Մեր Տէր Յիսուս Քրիստոս, համաձայն Աւետարանի, Ս. Պետրոս, Ս. Յակոբոս եւ Ս. Յովհաննէս առաքեալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղօթելու: Աղօթքի պահին Յիսուս նրանց առաջ պայծառակերպւում է:

  • Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում
    Աւագ հինգշաբթին Թեհրանի եկեղեցիներում

    Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կանխող Աւագ շաբաթւայ ընթացքին տեղի ունեցող եկեղեցական արարողութիւնների շրջագծում, Աւագ հինգշաթին նկատւում է ամենաբովանդակալին: Այդ օր եկեղեցական արարողութիւնները սկսւում են առաւօտեան եւ իրենց աւարտին են հասնում կէս գիշերին, Քրիստոսի կեանքին ու առաքելութեանը իմաստ տւող երեք իրարայաջորդ հանգրւանների հետեւողութեամբ:

  • Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը
    Հանդիսաւոր կերպով նշւեց Ծաղկազարդը

    Մեծ Պահքի վերջին կիրակին կոչւում է Ծաղկազարդ, որը խորհրդանշում է Յիսուս Քրիստոսի Երուսաղէմ յաղթական մուտքը: Օրւայ առիթով Թեհրանի բոլոր եկեղեցիներում մատուցւեց հանդիսաւոր ս. պատարագ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։