Հա

Համայնք

30/07/2019 - 15:30

Ասմունքի 8-րդ համահայկական փառատօն՝ նւիրւած Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին

Յուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Արցախում ընթանում է Ասմունքի 8-րդ համահայկական փառատօնը, որի խորագիրը նւիրւած է Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն է՝ «Հայրենի հողը կանչում է...»:    

Յուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Արցախում ընթանում է Ասմունքի 8-րդ համահայկական փառատօնը, որի խորագիրը նւիրւած է Յովհաննէս Թումանեանի 150-ամեակին: Փառատօնի կարգախօսն է՝ «Հայրենի հողը կանչում է...»:    

Ընդառաջելով Ասմունքի համահայկական փառատօնի հրաւէրին, Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի եւ հայոց թեմի առաջնորդի հովանաւորութեամբ Թեհրանի հայոց ազգային դպրոցների Մշակութային փառատօնի ընթացքում բարձր նիշեր ձեռք բերած 14  աշակերտներ, յուլիսի 28-ին մեկնեցին Արցախ, մասնակցելու վերոնշեալ փառատօնին: Մինչ մեկնելը մասնակից աշակերտները, ծնողները, պատասխանատուները ստանալով Տ. Գրիգորիս քհնյ. Ներսիսեանի օրհնութիւնը, ճանապարհւեցին Արցախ: Թ. Հ. Թ. Կրթական խորհրդից ներկայ էին Ժասմէն Մինասեանը եւ Սաքօ Ազիզեանը, ԿԽ-ի Մշակութային յանձնախմբի անդամ Անահիտ Գրիգորեանը:

Թեհրանը ներկայացնող ասմունքի խմբին որպէս պատասխանատուներ ընկերակցում են «Արարատ» դպրոցի փոխտեսչուհի՝ Անետ Կարապետեանը եւ «Արաքս» դպրոցի հայոց լեզւի եւ գրականութեան ուսուցչուհի՝ Քամելիա Շիրւանեանը:

Խմբի ասմունքային կարողութիւնների վերապատրաստման աշխատանքները վստահւել էր հայոց լեզւի, գրականութեան եւ կրօնի ուսուցչուհի՝ Շարիս Մելքոմ Աբգարին: Ընթացիկ աշխատանքներում իրենց օժանդակութիւնը ցուցաբերեցին Նորա Մովսիսեանը, Մեղրի Բուդաղեանը եւ Նորիկ Ղարաբէգեանը:

Նման փառատօները նպաստում են հայ երիտասարդի մօտ մայրենիի իմացութեան զարգացմանն ու մինչ այդմ իմացածի կիրառմանը:

Յաջողութիւն, բարի ճանապարհ եւ յաղթանակած վերադարձ ենք ցանկանում մեր սիրելի մասնակիցներին:

Թ. Հ. Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։