Հա

Համայնք

04/08/2019 - 10:00

Առաջին հարսանիքը Հայ Հասարակական միութեան յարկի ներքոյ

Ուրախութեամբ յայտնում ենք, որ 4 տարի միութեանս աշխատանքների դադարին վերջնակէտ դրւեց: Թւականիս յուլիսի 25-ին յաջողութեամբ պսակւեց առաջին հարսանեաց հանդէսը:

Ուրախութեամբ յայտնում ենք, որ 4 տարի միութեանս աշխատանքների դադարին վերջնակէտ դրւեց: Թւականիս յուլիսի 25-ին յաջողութեամբ պսակւեց առաջին հարսանեաց հանդէսը:

Նախ Հայ ակումբի վարչութիւնը շնորհակալութիւն է յայտնում օրւայ զոյգերին, որ հաւատարիմ մնալով միութեան ջերմ ու հարազատ ոգուն, վստահեցին վարչութեանս եւ ինչու չէ նաեւ բոլոր աշխատակազմին, իրենց կեանքի կարեւորագոյն դրւագներից մէկի սկիզը դնելով այս վաղեմի անցեալ ունեցող մտերմիկ օջախում:

Ապա յայտնում ենք, որ միութիւնս պատրաստ է ընդունել սիրելի հայրենակիցների հարսանեաց, նշանադրութեան, մկրտութեան, տարեդարձների, համերգների, հոգեհանգստեան եւ տարբեր միջոցառումները եւ ձեռնարկները:

Նաեւ ճաշարանը իր բոլոր յարմարութիւններով պատրաստ է հիւրընկալել յարգելի հիւրերին:

 

Հայ ակումբ

Յարակից լուրեր

  • Հայ Հասարակական միութեան Արտակարգ իրավիճակի շտաբի պատասխանատու` պրն. Նորայր Արամեանի զեկոյցը Հայ ակումբի աշխատանքների կապակցութեամբ
    Հայ Հասարակական միութեան Արտակարգ իրավիճակի շտաբի պատասխանատու` պրն. Նորայր Արամեանի զեկոյցը Հայ ակումբի աշխատանքների կապակցութեամբ

    Սրանից շուրջ 4 տարի առաջ Հայ Հասարակական միութեան շէնքի հիմնական բաժինը փլուզւեց յարակից բազմայարկ աւտոկանգառի շինարարաութեան ընթացքին եւ միութիւնը պարտադրւած դադարեց իր աշխատանքը:

  • Այցելութիւն Հայ ակումբ
    Այցելութիւն Հայ ակումբ

    Հինգշաբթի, 14 մարտ 2019 թ.-ի կէսօրին թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան ընկերակցութեամբ Թեմական խորհրդի ատենապետ պրն. Ռոբերտ Բեգլարեանի եւ Հայ ակումբի վերականգնումի շտապի ատենապետ պրն. Նորայր Արամեանի այցելեց Հայ ակումբ վերահասու լինելու, մինչ այդ կատարւած աշխատանքներին։

  • Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ
    Առաջնորդ Սրբազան Հայրն այցելեց Հայ ակումբ

    Շաբաթ, 8 դեկտեմբեր 2018-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընկերակցութեամբ Հայ ակումբի շինարարական եւ շտաբի ատենապետ՝ պրն. Նորայր Արամեանի, այցելեց Հայոց Ակումբ, վերահասու լինելու տարւող աշխատանքներին:

  • Թեմիս առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց Հայ ակումբ
    Թեմիս առաջնորդ Սրբազան Հայրը այցելեց Հայ ակումբ

    Երկուշաբթի, 12 մարտի 2018 թ.-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց գաղութիս բազմերախտ ազգայիններից պրն. Նորայր Արամեանին, որ Հայ ակումբի վերահասու յանձնախմբի կողմից լիազօրւած է լինելու Ակումբի շինարարական եւ իրաւական հարցերին, խորհրդակցութեամբ վերահասու յանձնախմբի հետ։

  • ՅԻՇԱՏԱԿ - Ժասմէն Արզումանեանցի թանկագին յիշատակին (40-օրեակի առիթով)
    ՅԻՇԱՏԱԿ - Ժասմէն Արզումանեանցի թանկագին յիշատակին (40-օրեակի առիթով)

    Կիրակի, հոկտեմբերի 24-ին, անձնական մեքենայով տուն վերադառնալիս վթարի ենթարկւեց եւ կեանքին հրաժեշտ տւեց Հայ ակումբի վարչութեան անդամ Ժասմէն Արզումանեանցը: Մեր ճանաչած այդքան կարգապահ եւ ուշադիր վարորդը, ճակատագրի չար դիպւածով մի խեղկատակ եւ խենթ վարորդի անուշադրութեան զոհ է դարձել:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։