Հա

Համայնք

04/08/2019 - 10:10

Արւեստագէտ՝ Լոլիտա Բաղդասարեանն այցելեց Սրբազան Հօրը

Շաբաթ, Օգոստոսի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ եւ գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին:

Շաբաթ, Օգոստոսի 3-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց արւեստագէտ եւ գեղանկարիչ՝ Լոլիտա Բաղդասարեանին, ում ուղեկցում էին իր ամուսին՝ դոկտ. Արմէն Ադամեանը եւ պրն. Թորգոմ Տէր-Յակոբեանը:

Տկն. Բաղդասարեանն եկած էր յատուկ կերպով Սրբազան Հօրը հրաւիրելու Երեւանում տեղի ունենալիք իր My Iran վերնագրով Իրան-Հայաստան ցուցահանդէսին:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց արւեստագէտին իր աշխատանքների համար եւ յաջողութիւն մաղթեց իրեն, յաւելելով, որ նման ձեռնարկներ երկու երկրների մշակութային յարաբերութիւններն աւելի են սերտացնում:

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։