Հա

Համայնք

17/04/2013 - 10:28

altՓերիոյ Կրթասիրաց միութեան Կանանց բաժանմունքի նախաձեռնութեամբ սոյն թւականի մարտի 3-ին, «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ Միջինքի (Մեծ պահքի ճիշտ կէսը) տօնակատարութիւնը: Ծրագիրն սկսւեց Տէրունական աղօթքով:
Միջոցառումը բացւած յայտարարւեց միութեան կողմից բարիգալստեան խօսքի փոխանցումով եւ ներկաներին ուրախ ժամանցի մաղթանքով:

Բարիգալստեան խօսքից յետոյ՝ միութեան անդամ Թելլօ Ք. Օհանեանը (Միրզայեան) տւեց լայն բացատրութիւններ՝ օրւայ առիթով: Մեծ պահքի կէսը կոչւում է Միջինք. դրա առիթով եկեղեցական բացառիկ արարողութիւններ չկան:
Ժամանակին գոյութիւն են ունեցել Միջինքի յատուկ եւ հետաքրքիր սովորութիւններ, որոնցից իրանահայութեան մէջ մնացել է Միջինքի կարկանդակը:
altԴարալագեազի բնիկ հայերը Մեծ պասի 23-րդ օրը եկեղեցում «լիճք» են շինում, մեծ տաշտակի մէջ ջուր եւ ձէթ լցնում, եղէգնէ խաչ դնում եւ խաչի միջից պատրոյգ անցկացնում. պատրոյգը մինչեւ լոյս վառւում է. առաւօտեան մարդիկ այդ ջրից տանում են տուն, եւ այդ ջրով տանտիկինը խմոր է պատրաստում եւ մեծ բաղարջ թխում, այդ բաղարջի մէջ դնում մետաղադրամ կամ ուլունք եւ բաժանում տան բոլոր անդամներին, անասուններին եւ հողին. ում բաժնի մէջ այդ ուլունքը կամ դրամը դուրս գայ՝ այդ տարւայ առատութիւնը նրա գլխին կը լինի:
Ջուղայում հաւատում են, որ բաղարջը կտրելու ժամանակ ուլունքը կամ դրամը եթէ ընկնի կտրող դանակի բերանը, ապրուստը պէտք է հողից սպասել:
Միջինքի ժողովրդական սովորութիւններն ամփոփւում են՝ բաղարջ պատրաստելով, բախտ փորձելով, «լիճք» պատրաստելով եւ բացօթեայ զբօսնելով:

* * *

Միջոցառման գեղարւեստական ծրագրի ընթացքում աշուղ Թեւան Քոչարեանի գլխաւորած խմբից աշուղական եւ ազգային երգերով ելոյթ ունեցան՝ Ալբերտ Յարութիւնեանը, Ժոզէֆ Գրիգորեանը եւ Ներսէս Գաբրիէլեանը: Նւագակցում էին՝ Վազրիկ Մանսուրեանը (ակորդէոն), Սրբուհի Միքայէլեանը (քանոն), Վանիկ Խուդաբախշեանը (դհոլ): Խմբի հաղորդավարն էր Խաչիկ Եղսանեանը, նաեւ ներկաներից երգեցին՝ Թագուշ Ստեփանեանը եւ Սանդուխտ Միրզախանեանը:
altԽումբը մէկ անգամ եւս շունչ եւ ոգի տւեց հայ երգին. ներկաները խանդավառւել էին, եւ ստեղծւել էր տաք ու մտերմիկ մթնոլորտ: Պրն. Քոչարեանը Հայ մօր տարւայ առիթով բոլոր ներկաներին շնորհաւորեց: Օրւայ խօսնակը հայ մօր առաքելութեան եւ նրա եզակի դերի մասին խօսեց ու բոլորին առողջութիւն, համբերութիւն, ժպիտ եւ բարեկեցիկ կեանք ցանկա ցաւ:
Միութեան Կանանց բաժանմունքը սեղանները զարդարել էր համաձայն Հայ Առաքելական Եկեղեցու կանոնների՝ պասի գոյնզգոյն ճաշատեսակներով: Տեղի ունեցաւ վիճակահանութիւն եւ ուրախ պահերը շարունակւեցին երկար:
Ի վերջոյ, ներկաները շատ ուրախ տրամադրութեամբ, գոհունակութեամբ եւ լիցքաւորւած՝ շնորհակալութիւն յայտնելով Կանանց բաժանմունքին՝ թողեցին սրահը:

Փերիոյ Կրթասիրաց միութեան
Կանանց բաժանմունք

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։