Հա

Համայնք

26/08/2019 - 10:50

Հաղորդագրութիւն

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կիրակի, օգոստոսի 25-ին 2019 թ. համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը։

Այսու յայտնում ենք մեր ժողովրդի սիրելի զաւակներին, որ թեմիս Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի դիւանները նախագահութեամբ հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, կիրակի, օգոստոսի 25-ին 2019 թ. համատեղ նիստ գումարեցին քննարկելու «Ռոստոմ» ազգային դպրոցի հարցը։

Ժողովականները յետ կարծիքների փոխանակման եւ մանրամասն քննութեան, մեկնելով օրւայ մեր կեանքի պայմաններից, որոշեցին 2019-2020 դպրոցական տարեշրջանից դադարեցնել դպրոցի ուսումնական դասընթացները։

Յայտնենք, որ դպրոցի հարեւանութեան մէջ բնակւող ընտանիքների աշակերտներին, շրջանում գործող հայկական որեւէ դպրոց փոխադրելու պարագային, ազգային իշխանութիւնը հնարաւորինս փոխադրութեան պայմաններ կը ստեղծի։

Զայս յայտնում ենք մեր ժողովրդին առ ի գիտութիւն։

ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

25 օգոստոս 2019

Թեհրան

Յարակից լուրեր

  • Ուխտագնացութիւն Սարի-Գորգան
    Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

    Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

  • Այցելութիւն ազգային առաջնորդարան
    Այցելութիւն ազգային առաջնորդարան

    Երկուշաբթի, սեպտ. 16-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանահայ Գրողների միութեան նախագահ՝ Գարուն Սարգսեանին եւ «Նայիրի» հրատարակչատան տնօրէն՝ Արտոյտ Զոհրաբեանին:

  • Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում
    Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

    Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

  • Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին
    Հայաստանի Հանրապետութեան դեսպանն այցելեց առաջնորդ Սրբազանին

    Հինգշաբթի, սեպտեմբերի 12-ի առաւօտեան, թեմիս առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին:

  • Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»
    Տ. Սեպուհ արք. Սարգսեան. «Խստիւ դատապարտում ենք նման կայքերում տեղադրւած կեղծ լուրերը»

    Իրանական ԶԼՄ-ներից «Ֆարս»-ը վկայակոչելով անյայտ աղբիւրների խօսքերը, հրապարակել է իսլամ ընդունած հայերի մասին մի յօդւած, որում ընդգծումը պահել է Մոհառամեան սգոյ ծէսերին մասնակցելու բերումով «Բուժւած հայ երիտասարդի» վրայ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։