Հա

Համայնք

17/09/2019 - 09:50

Խաչվերացի երեկոյեան պատարագն ու անդաստան թափորը Ս. Խաչ մատուռի շրջափակում

Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

Ի յիշատակ Խաչի գերեդարձին Եկեղեցին հաստատեց Խաչվերացի տօնը, որ բոլոր եկեղեցիները այն տօնում են 14 սեպտեմբերին իսկ մենք հայերս այն տօնում ենք  սեպտեմբերի 14-ի ամենամօտիկ կիրակիին, երբ այն չի համընկնում կիրակի օրւան:

Արդարեւ այս առիթով, սեպտեմբերի 15-ին Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. պատարագ եւ յաւուր պատշաճի քարոզ:

Իսկ նոյն օրը երեկոյեան ժամը 5։00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Ս. Խաչ մատուռի շրջափակում տեղի ունեցաւ հանդիսաւոր ս. եւ անմահ պատարագ։ Բազմահարիւր հաւատացեալներ մասնակցեցին սոյն պատարագին։ եկեղեցական արարողութեանը նախագահեց թեմիս առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ընկերակցութեամբ քահանայ հարերի։ Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը։ Պատարագի երգեցողութիւնը կատարեց Թեհրանի եկեղեցիների երգեցիկ խմբերից կազմւած երգչախումբը ղեկավարութեամբ՝ տկն. Օֆիկ Մատթէոսեանի։

Սրբազան Հայրն իր քարոզի սկզբում շեշտեց մեր եկեղեցու ամենավաւերական, միջազգային ճանաչւած ու յարգւած սրբի՝ Ս. Գրիգոր Նարեկացու հետեւեալ խօսքը՝ «Խաչը կենաց ծառն է եւ անմահութեան՝ պտուղը: Խաչն անմեղների խրատն է եւ մեղաւորների՝ քաւիչը: Խաչը նաւարկողների նաւահանգիստն է եւ ճանապարհորդների՝ Օթեւանը: Խաչը Քրիստոսի փառքն է եւ քրիստոնեաների պարծանքը» : «Քրիստոնէութիւնը զգեստ չէ, որ մենք մեր վրայ առնենք եւ ձեւականօրէն ասենք մենք քրիստոնեայ ենք: Քրիստոնէութիւնը կեանք է, պատիւ ու փառք է, բոլոր նրանց համար, որ հաւատքով են նայում նրան»,- յաւելեց Սրբազան Հայրը:

Ապա անդրադառնալով սուրբ Խաչի խորհրդին եւ իւրաքանչիւր հաւատացեալի կեանքում նրա ունեցած դերակատարութեանը եւ ներազդեցութեանը, Սրբազան Հայրը դիմեց ներկաներին՝ «Մեր ժողովուրդը ապրել եւ տեսել է Խաչի զօրութիւնը եւ այսօր մնում է մեզ այդ ժառանգութեան տէր կանգնել, դրսի երեւոյթներին չխաբւենք եւ այդ տիրութեամբ է, որ մենք կը շարունակենք մեր կեանքի գոյապայքարը»:

«Ամրացնենք մեր հաւատքը, զօրացնենք մեր կապւածութիւնը մեր հայրենիքին, մեր արժէքներին, մեր ընտանեկան սրբութիւններին եւ վստահ եղէք, որ մեր երթը դէպի ապագայ անպայմանօրէն կը պսակւի յաղթանակով»,- եզրակացրեց Սրբազան Հայրը:

Պատարագի աւարտին Սրբազան Հօր գլխաւորութեամբ տեղի ունեցաւ Վերացման Ս. Խաչի անդաստան թափօրն ու աւանդական ռեհան օրհնութիւնը եւ յետ արարողութեան «Արարատ» մարզաւանի կանանց յանձնախումբը հիւրասիրեց ներկաներին։ 

 

Ազգային առաջնորդարանի Հանրային կապ

Լուսանկարիչ՝ Ռեբեքա Վարդանեան

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։