Հա

Համայնք

29/09/2019 - 10:01

Սրբազան Հայր. «Հայրենիքի համար իր կեանքը նւիրողը դառնում է համազգային արժէք»

 

 Կ.Դ. - Իրան-Իրաք պարտադրեալ 8-ամեայ պատերազմի տարիներին նահատակւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, սեպտեմբերի 27-ի առաւօտեան Թեհրանի Ս.Սարգիս մայր եկեղեցում նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց ս. պատարագ, որից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

«ԱԼԻՔ» - Կ.Դ. - Իրան-Իրաք պարտադրեալ 8-ամեայ պատերազմի տարիներին նահատակւած հայ նահատակների հոգիների խաղաղութեան համար, սեպտեմբերի 27-ի առաւօտեան Թեհրանի Ս.Սարգիս մայր եկեղեցում նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի մատուցւեց ս. պատարագ, որից յետոյ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Սրբազան պաշտպանութեան շաբաթւայ առիթով ազգային իշխանութեան նախաձեռնութեամբ իրականացած արարողութեանը ներկայ էին՝ նահատակների ընտանիքներ, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայ նահատակների եւ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչներ:

Ս. պատարագի ընթացքում, թեմակալ առաջնորդը անդրադառնալով նահատակութեան իմաստին ընդգծեց, որ հայրենիքը մեծագոյն սրբութիւնն է եւ մարդը արժեւորւում է հայրենիքին նւիրած իր կեանքով: Սրբազան Հայրը նշեց, որ հայրենիքի ճամբին նահատակւածը այն աստիճանի կարեւոր է եւ արժանի, որի յիշատակին ազգերը կոթողներ են կառուցում եւ այդ կոթողները զանազան պետութիւնները դարձնում են նահատակութեան խորհրդանիշը, նահատակութիւնը սրբազան առաքելութեան պսակումն է, իսկ նահատակը այդ սրբազան առաքելութեան անխոնջ զինւորն, ով հպարտանքն է

ազգի: «Հայրենիքի սիրով, յաւիտենականութեան յոյսով եւ հաւատքով իր կեանքը ապրածանձի համար, հայրենիքի համար նահատակւելը փառք ու պատիւ է: Հայրենիքի համար իր կեանքը նւիրողը, կամ նահատակւողը, դառնում է համազգային, համամարդկային արժէք եւ այդ պատճառով նահատակները սիրելի եւ յարգելի են»,- հաւաստեց Սրբազան Հայրը եւ նշեց. «Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմին մեր ժողովուրդը անմնացորդ սիրով իր կեանքը ընծայ բերեց հայրենիքին ու ժողովրդին եւ այդ ընծայաբերումը Աստծու կողմից ընդունւած է»: Քարոզի աւարտին, Սրբազան Հայրը Իրանի համար ցանկացաւ խաղաղութիւն եւ վերելք:

Քարոզից յետոյ, Սրբազան Հօր նախագահութեամբ կատարւեց հոգեհանգստեան արարողութիւն:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։