Հա

Համայնք

10/04/2013 - 11:06

Իրանի Կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի որոշումով՝ հինգշաբթի, ապրիլի 4-ին, երեկոյեան ժամը 6-ին, Վատիկանի դեսպանատան եկեղեցում տեղի ունեցաւ գոհաբանական ս. պատարագ՝ Ֆրանցիսկօ պապի օրհնաբեր ընտրութեան առիթով:
Սոյն պատարագին հրաւիրւած էին՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած դեսպաններ եւ հաւատացեալների մի ընտրանի:
Ս. պատարագին եւ դրան յաջորդող ընդունելութեանը հրաւիրւած էր նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Ս. պատարագին նախագահում էր Բեդիանի եպիսկոպոսը՝ առընթերակայութեամբ Տ. Նշան արք. Գարաքեհէեանի:

Առաջնորդ Սրբազան Հայրն իր շնորհաւորանքների եւ բարեմաղթանքների կողքին՝ մեծ յոյս յայտնեց, որ նորընտիր պապը՝ Ֆրանցիսկօն, նոր ուղի բացի Կաթոլիկ Եկեղեցու կեանքում: «Եկեղեցին կարիք ունի յարատեւ բարեկարգման եւ կառուցողական ինքնաքննութեամբ իր առաքելութեան իրագործման ընթացքին»,- ասաց Սրբազան Հայրը,- «որպէսզի եկեղեցին նորին պայծառատեսութեամբ շարունակի իր ծառայութիւնը բոլոր հաւատացեալներին՝ անխտիր, եւ այս պարագայում յատկապէս՝ կարիքի մէջ եղողներին»:
Սրբազան Հայրը այս առիթով շնորհաւորեց նաեւ Իրանում Արգենտինայի դեսպանին:

Թ. Հ. Թեմական խորհրդի կայքէջ

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։