Հա

Համայնք

Items filtered by date: Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի հետ վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարը ցաւօք սրտի, տարբեր ապատեղեկատւութեան առարկայ դարձաւ եւ ինչպէս պարոն Մինասեանը մեզ հետ հեռախօսազրոյցում նշեց՝ տարածւած կեղծ լրատւութիւնը պառակտման միտումներ ունի: Ելնելով այդ միտումների իրականութիւնից, Թեմական խորհրդի ատենապետը անհրաժեշտ  է համարել  անձամբ կապւել օրաթերթիս հետ եւ հէնց առաջին ձեռքից փոխանցել պարզաբանումներ, որն էլ մենք նոյնութեամբ փոխանցում ենք ընթերցողին:

Published in Նոր Ջուղա
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:30

Հասարակութեանը խուճապի մատնողները...

Սպահանի Թեմական խորհրդի ատենապետ՝ Վարուժ Մինասեանի դէմ մարմնական ծանր վնասւածքների ելքով յարձակման լուրից անցնում են աւելի քան երկու շաբաթ:
Կատարւածի առնչութեամբ յարուցւեց գործ, որի հետաքննութիւնների նախնական արդիւնքների մասին առաջինը արձագանգեց «Ալիք» օրաթերթը, յղում անելով՝ սեպտ. 25-ին հրապարակւած դիւան ազգային առաջնորդարանի Սպահանի հայոց թեմի հաղորդագրութեանը:

Published in Դիտանկիւն
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 14:00

11 հոկտեմբերի 2017

Published in PDF

Կարգապահական ուժերի շաբաթւայ առիթով, իւրաքանչիւր տարի երկրի կրօնական փոքրամասնութիւններից մէկի նախաձեռնութեամբ նշւում է կարգապահական ուժերի օրը: Այս առիթով երէկ՝ հոկտեմբերի 10-ի երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նախաձեռնութեամբ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համագործակցութեամբ Իսլ. մշակոյթի եւ առաջնորդութեան կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատուի կազմակերպւել էր իւրայատուկ միջոցառում:

Published in Թեհրան
Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 12:20

Ասղար Շիրզադին՝ «Ակունք»-ում

Հոկտեմբերի 9-ին, Իրանի հաշմանդամների ասոցիացիայի տնօրէնների խորհրդի նախագահ Ասղար Շիրզադին այցելել է մարմնամտային խանգարումներով հայ երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն: Այցի նպատակն էր՝ ծանօթանալ հաստատութեան գործունէութեանը, երեխաների խնամքին, կրթութեանը, կենցաղի կազմակերպման աշխատանքներին եւ մատուցւող ծառայութիւններին:

Published in Թեհրան

Իսլ. խորհրդարանի այսօրւայ փակ նիստի ընթացքում ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պատգամաւորներին է ներկայացրել հաւանական այն թեմաները, որոնք արծարծւելու են Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախատեսւող ելոյթում:

Published in Իրան

Կիրօ Մանոյեանի խօսքով՝ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ եղած առճակատման մեղաւորը Թուրքիան է, եւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են:

Իրաքի քրդերը տեսական առումով կարող են միաւորւել միայն Իրանի քրդերի որոշ հատւածի հետ՝ հաշւի առնելով այն խոշոր դերակատարութիւնը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Քրդական տարածաշրջանում Իրանի ներկութիւնը, բացի քաղաքականից, նաեւ ռազմական տիրոյթում է: Նման կարծիքի է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

Published in Միջազգային

Լիբանանի ՀՅԴ երիտասարդական միութեան անդամները ցոյց են կազմակերպել «4 Seasons» հիւրանոցի դիմաց, որտեղ թուրք դիզայներները նորաձեւութեան ցուցադրութիւն են իրականացնելիս եղել:

Published in Սփիւռք

Փարիզում Թուրքիայի դեսպանատունը դիւանագիտական բողոքագիր է յղել Ֆրանսիայի կրթութեան եւ ԱԳ նախարարութիւններին:

Published in Սփիւռք
Էջ 1, 4-ից

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։