Հա

Համայնք

Items filtered by date: Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 - «ԱԼԻՔ» Օրաթերթ
Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017 01:50

Թեհրանը կրկին ցնցւեց

Թեհրանի համալսարանի սէյսմոլոգիական ծառայութիւնը տեղեկացնում է, որ քիչ առաջ տեղական ժամանակով ժամը 00:54-ին ռիխտերի սանդղակով 4.2 մագնիտուտ հզօրութեամբ երկրաշարժը ցնցել է Թեհրանը: 

Published in Իրան

Երկուշաբթի, 25 դեկտեմբեր 2017-ի առաւօտեան ժամը 11.30-ին, Նոր տարւայ եւ Քրիստոսի Սբ. Ծննդեան տօների ընդառաջ, Թաւրիզի աղօթապետ՝ Ալէ Հաշեմը պաշտօնական այցով ժամանեց Ատրպատականի հայոց թեմի ազգային առաջնորդարան եւ ընդունւեց թեմակալ առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանի եւ Թեմական խորհրդի անդամների կողմից:

Published in Ատրպատական
Երեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2017 13:50

26 դեկտեմբերի 2017

Published in PDF

Այսօր` դեկտեմբերի 26-ի առաւօտեան Թեհրանի քաղխորհրդի հրաւէրով Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը, որի կազմում էին Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ Վարուժ Յովհաննիսեանը, Արմինէ Սեթխանեանը եւ Զօրիկ Կարապետեանը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ Վարդանեանը եւ Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանը, այցելեցին Թեհրանի քաղխորհուրդի շէնք, որտեղ ներկայ գտնւեցին քաղխորհրդի հերթական՝ 33-րդ նիստին:

Published in Համայնք

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով իրանահայ նահատակ զինւորներ Էդւին Շահմիրեանի եւ Ժորժ Քեշիշ Յարութիւնեանի ընտանիքներին կատարած այցի կապակցութեամբ, Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ դոկտ. Կարէն Խանլարեանն ու Ժորժիկ Աբրահամեանը երախտագիտութիւն են յայտնել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին:

Published in Թեհրան

Դեկտեմբերի 25-ին ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին հանդիպել է Սիւնիքի մարզպետ Վահէ Յակոբեանի հետ:

Published in Տնտեսական

Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով Սպահանի նահանգապետ դոկտ. Մոհսեն Մեհր Ալիզադէն հանդիպել է կրօնական փոքրամասնութիւնների ներկայացուցիչների հետ:

Published in Նոր Ջուղա

Թուրքիայի յարաբերութիւններն առաջատար եւրոպական պետութիւնների` Գերմանիայի ու Հոլանդիայի հետ, օրինակ, արդէն վաղուց փչացել են։ Ու այնպէս չէ, որ դրանում ԵՄ երկրներն են մեղաւոր։ Սակայն իրավիճակը որեւէ կերպ շտկելու փոխարէն Թուրքիայի առաջնորդն էլ աւելի անսանձ է դառնում։

Published in Միջազգային

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ, խորհրդարանի հայազգի պատգամաւոր Սելինա Դողանը խորհրդարանում ունեցած վերջին ելոյթի ընթացքում յայտարարել է, որ եթէ Թուրքիայի իշխանութիւնները շարունակեն նոյն ոգով առաջ շարժւել՝ Թուրքիայի ժողովրդին կը դատապարտեն յաւէրժ խաւարի:

Published in Միջազգային
Էջ 1, 2-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։