MENU
Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած Հայոց Ցեղասպանութեան 103-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող Կենտրոնական յանձնախմբի: Իրականացած աշխատանքները հանրութեան սեփականութիւնը դարձնելու նպատակով ներկայ գտնւելով յանձնախմբի ժողովին, հարցազրոյց ենք նախաձեռնել ատենապետ Արամ Շահնազարեանի հետ:
Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին կարեւորելով արտարժոյթի շուկայի կարգաւորման կապակցութեամբ կառավարութեան ընդունած որոշումները, նշել է, որ դրանք կարող են որոշակիօրէն մեղմել իրավիճակը:
Արմէն Սարգսեանը, որը երկուշաբթի ստանձնել է ՀՀ նախագահի պաշտօնը, ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը տւած հարցազրոյցում յայտարարել է, որ չափազանց կարեւոր է համարում Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գործընթացում:
Դոլարի փոխարժէքը 4200 թուման սահմանելու եւ արտարժոյթի շուկան կարգաւորելու կապակացութեամբ Կենտրոնական բանկը հանդէս է եկել յայտարարութեամբ:
Հայաստանից բացի կայ եւս երկու երկիր, որոնք շահագրգռւած են, որպէսզի Բաքւի ու Թեհրանի յարաբերութիւնները սառը մնան։ Այսպէս է կարծում փորձագէտը։
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի որոշմամբ եւ Լիբանանի Հայ Դատի յանձնախմբի տնօրինութեամբ` «Շաղզոյեան» կենտրոնում բացւել է Հայ Դատի Բէյրութի գրասենեակը, որը նպատակ ունի զարկ տալ Հայ Դատի ներկայացմանն ու Լիբանանում դրա աշխատանքների հետապնդմանը:
Անձը բաւական խոստումնալից է. ՀՀ նորընտիր 4-րդ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:
«Ճիշտ է` Հանրապետական կուսակցութեան թեկնածուն է, բայց հանրապետական չէ: Անձը, որ որոշւել է, շատ քաղաքականացւած էլ չէ: Այդ առումով` կարծում եմ, որ ճիշտ մօտեցում է»,- ասաց նա:
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի կարծիքով` նախագահների գործառոյթների մէջ կայ տարբերութիւն: Ըստ նրա` նոյնիսկ երդման մէջ փոփոխութիւն կայ: Այս մասին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանի երդման արարողութիւնից յետոյ նա ասաց լրագրողներին:
Բաքւի ամենայայտնի հայկական եկեղեցին` Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, որը գտնւում է քաղաքի կենտրոնում` շատրւանների հրապարակի հարեւանութեամբ, ժամանակին լի էր կեանքով եւ իր հարկի տակ ոչ միայն հայերին էր ընդունում։ Այսօր այն կանգնած է լուռ` որպէս անցած դարի խորհրդանիշ, եւ միայն օտարերկրեայ զբօսաշրջիկներին է գրաւում...: